Բրիտանական Sky հեռուստաընկերությունը նկարահանելու է «Այս փառահեղ կղզին» (This Sceptred Isle) հինգ մասանոց դրաման, որը 2020թ.-ին կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամին Բրիտանիայի կառավարության արձագանքի մասին է, հաղորդում է Variety-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դերը կխաղա բրիտանացի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քենեթ Բրանան:
Սերիալի բոլոր դրվագների ռեժիսորը լինելու է Մայքլ Ուինթերբոթոմը: