Tuesday, 19 03 2024
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու

Մեծ ձեռքբերում Իրանի ռազմատեխնիկական ոլորտում, որից պետք է օգտվեն Հայաստանի Զինված ուժերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

https://www.1in.am/assets/uploads/2021/01/00-495.jpg

Պարոն Շահմուրադյան, տեսակետ կա, որ Հայաստանը և Իրանը երկկողմ համագործակցության լայն հնարավորություններ ունեն նաև ռազմական ոլորտում, որոնք իրացված չեն։ Մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի հետ կապված։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այս մասով։

– Ռազմական և պաշտպանական տեխնոլոգիայի հասնելու կարևոր ուղիներից մեկը ժամանակակից ռազմական տեխնիկայի և տարբեր զինատեսակների արտադրությունն է, որն այսօրվա աշխարհում իրացվում է երկրների համատեղ, երկկողմ, բազմակողմ և միջազգային զենք արտադրող և այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող միջազգային կորպորացիաների և զինարդյունաբերական ընկերությունների կողմից:

Արդեն հայտնի է, որ 21-րդ դարում պատերազմների դաշտում ցամաքային ուժերի մարտական ելքը հաղթանակով ավարտելու համար վճռորոշ դերակատարություն ունեն 4-րդ և այժմ արդեն 5-րդ սերնդի ռադարախույս կործանիչներն ու մասնավորաբար նրանց աջակցող հարվածային, հետախուզական, լրտեսական, պաշտպանական, էլեկտրոնային և հակառադարային պարազիտներ արձակող բազմաֆունկցիոնալ ԱԹՍ-ները: Դրա ապացույցը տեսանք արցախյան վերջին պատերազմում:

Իրանի ռազմական տեխնոլոգիայի և պաշտպանական արդյունաբերության կարևոր ուղիներից մեկը ժամանակակից ռազմատեխնիկայի և հատկապես ԱԹՍ-ների ոլորտում հակադարձ ինժեներությունն է:

2011 թվականից ի վեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը կարողացան մեծ ձեռքբերումներ արձանագրել անօդաչու թռչող սարքերի արտադրման ոլորտում։ Իհարկե, դրանից առաջ Իրանի զինված ուժերին հաջողվել էր հակադարձ ինժեներական աշխատանք իրականացնել ամերիկյան անօդաչու թռչող որոշ սարքերի վրա:

2011 թվականի դեկտեմբերի 4-ին Իրանի արևելյան օդային տարածքում, ըստ ամերիկացիների, տեխնիկական անսարքության պատճառով պարտադիր վայրէջք կատարեց Աֆղանստանում ծառայող ԱՄՆ-ի բանակի առաջադեմ RQ-170 անօդաչու թռչող սարքը: Այսպիսով, Իրանը ձեռք բերեց ԱՄՆ բանակի ամենագաղտնի սարքավորումներից, այսինքն` RQ 170 Sentinel առաջադեմ անօդաչու սարքը, որը հայտնի է որպես «Ղանդահարի գազան» անունով: Սա մի բացառիկ հնարավորություն ընձեռեց Իրանին, որպեսզի տեղական մասնագետների ուժերով, հակադարձ ինժեներական գործողություն իրականացնելով ամերիկյան ԱԹՍ-ի վրա, անօդաչու թռչող սարքի նախատիպերը արտադրել Իրանում: Այժմ Իրանը կարողացել է արտադրել RQ 170-ի նմանակող տարբերակները և շահագործման հանձնել այդ և այլ տեղական նախագծված ԱԹՍ-ի բոլոր տեսակի իրանական տարբերակները: Բացի դրանից՝ Իրանը կարողացել է սեփական ուժերով արտադրել «Շահեդ», «Սիմորղ» , «Շահեդ 141», «Շահեդ 161» և «Շահեդ 171» անուններով ամենատարբեր տեսակներով ռազմական, հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:

Իրանի պաշտպանական արդյունաբերության նվաճումներից մեկը՝ անօդաչու թռչող սարքերի առաջատար նախագծման և արտադրական գիտելիքների ձեռքբերումն է: ԱԹՍ-ները վճռական զենք են, որոնք կարող են արդյունավետ լինել մարտի դաշտում:

Անկասկած, իրանական ԱԹՍ-ները մեծ պոտենցիալ ունեն զարգացման համար և, հաշվի առնելով Հայաստանի փորձը և ինժեներական կարողությունները, թեթև դրոններ և մարտական ԱԹՍ-ներ արտադրելու և պատերազմի դաշտում կիրառելու գործում, և այն որ Իրանի սպառազինության արտահանման դեմ սահմանված պատժամիջոցներն արդեն չեղարկվել են ՄԱԿ-ի կողմից, ապա Հայաստանը պետք է իր ռազմական փորձը և հատկապես ԱԹՍ-ների համատեղ հետազոտական և արտադրության ոլորտում Իրանի հետ համագործակցության դաշտը զարգացնի: Բացի դրանից՝ Իրանը իրոք մեծ ձեռքբերումներ է արձանագրել հրթիռային, ռադարային, ծանր զինտեխնիկայի, օպտիկական և ռադիոլոկացիոն սպառազինության արտադրման և կիրառման ոլորտներում, որի փորձը կարող է տրամադրել ցանկացած վստահելի երկրի, և, բարեբախտաբար, Հայաստանը՝ որպես Իրանի բարեկամ և հուսալի երկիր, կարող է օգտագործել իր հզոր հարևանի տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք, սպառազինության միջազգային շուկայի գների համեմատ, շատ ավելի ձեռնտու կարող են լինել Հայաստանի համար, քան արևմտյան կամ ռուսական տարբերակները:

Նշվում է, որ իրանական կողմը առաջատար դիրքեր ունի ոչ միայն այդ սարքերի արտադրության, այլև դրանց դեմ պայքարի հարցերում։ Իրանի նկատմամբ պատժամիջոցները արդյոք չե՞ն խանգարի այդպիսի համագործակցությանը։

– Իրանի զինված ուժերի ռազմական անօդաչու թռչող սարքերից մի քանիսը օգտագործվել են 2018 թվականին Սիրիայի արևելքում ԴԱԻՇ-ի դեմ մարտական գործողություններում: Այս գործողություններով Իրանը ճանաչվեց որպես խմբային անօդաչու թռչող սարքերի գործողությունների առումով գիտելիքների և տեխնոլոգիայի տիրապետող և աշխարհում այս մարտական մեթոդի առաջին օգտագործող երկիր, որը մահացու հարվածներ է հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Նշվում է, որ իրանական «Շահեդ 171» անօդաչու թռչող սարքն առաջին իրանական անօդաչու թռչող սարքն է, ունի տուրբոօդափոխիչով շարժիչ, որն արտադրվել է Իրանում: Այս անօդաչու թռչող սարքն այժմ օգտագործվում է քաղաքացիական նպատակներով։ Իրանն այժմ դարձել է աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրը, որն արտադրում է թռչունի թևով անօդաչու թռչող սարքեր:

Բացի դրանից՝ Իրանը կարողացել է հակառակ ինժեներական տեխնոլոգիայի կիրառման արդյունքում արտադրել Էլեկտրաօպտիկական դիտարկման համակարգեր, որոնք կարող են օգտագործվել հակառակորդ ուժերի ԱԹՍ-ների հայտնաբերման և մարտադաշտի քարտեզագրման համար:

Իրանական «Ջալալ» շարժական էլեկտրաօպտիկական դիտարկման համակարգը հնարավորություն ունի հեռակա կարգով և գիշերով պատկերներ փոխանցել կառավարման բոլոր կենտրոններին, ինչպես նաև համատեղել ռադարային և օպտիկական տվյալներ:

Այս շարժական GIS կառավարման համակարգը կարող է

վերահսկել ու ղեկավարել մարտական գործողությունները և տարբեր աշխարհագրական տվյալների և գործառական քարտեզների միջոցով պատրաստել ու մարտադաշտի քարտեզների արտադրությունը արագ իրականացնել: Հատկանշական է՝ իրանական աղբյուրների հաղորդման համաձայն՝ այս դիտարկման համակարգը հեռավոր շրջաններում, օպերատիվ տարածքներում և զորավարժությունների շրջաններում կապահովի գործողությունները վերահսկելու հրամանատարի հիմնական պահանջները:

Ինչպես արդեն հայտնի է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթների համապատասխան՝ 2020-ի հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի կողմից սահմանված Իրանի զենքի էմբարգոն դադարեցվեց:

Հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի էմբարգոյի չեղարկմամբ վերացվում են Իրանի համար սահմանված զենքի արտահանման և ներմուծման սահմանափակումները: Իրանը Մերձավոր Արևելքում անկախ երկրի հազվագյուտ օրինակ է, որը վարում է իր սեփական քաղաքականությունը՝ հիմնված ռազմատեխնիկայի ինքնաբավության ու անվտանգության ապահովման ինքնավստահության վրա:

Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը նույնպես լայն հնարավորություն է ընձեռում Հայաստանին այդ և այլ ռազմական ոլորտներում ընդլայնել երկկողմ համագործակցությունը և փորձերի փոխանակումը, մի կարևոր խնդիր, որը չպետք է անտեսվի Հայաստանի ռազմական և քաղաքական պաշտոնատարների ուշադրության կենտրոնից: Կարծում եմ՝ այդ ոլորտում շատ աշխատանքներ կան, որ պետք է իրականացվեն Հայաստանի և Իրանի ռազմական արդյունաբերության ոլորտի մասնագետների համատեղ ջանքերով, որը կարող է նպաստել երկու երկրի ռազմական համագործակցության ամրապնդմանն ու առավել խորացմանը:

Հունվարի 6-ին տեղի ունեցավ Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի մարտական ​​ԱԹՍ-ների առաջին մեծ զորավարժությունները Իրանի կենտրոնական Սեմնան նահանգում՝ բանակի չորս ուժերի հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ: Անօդաչու թռչող սարքերի մարտական ​​գործողությունները ներառում են օդ-օդ հրթիռների օգտագործմամբ օդային թիրախների ոչնչացում և ինքնասպան անօդաչու թռչող սարքերով թշնամու տարածքում խորքային նշանակություն ունեցող թիրախների ոչնչացում, և անօդաչու թռչող սարքերի մարտական ​​պատրաստության պլանները:

Անդրադառնալով առաջատար անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում Իրանի նշանակալի առաջընթացին՝ ամերիկյան «Հիլ» ամսագիրը գրել է, որ Իրանը ոչ միայն ցույց է տվել, որ կարող է անօդաչու թռչող սարքեր օգտագործել, այլ նաև ցույց է տվել, որ կարող է ոչնչացնել ամերիկյան անօդաչու թռչող սարքերը: Սա մեծ ձեռքբերում է Իրանի ռազմատեխնիկական ոլորտում, որից պետք է օգտվեն Հայաստանի զինված ուժերի գիտաարդյունաբերական և ռազմատեխնիկական համապատասխան ինստիտուտները մեր սեփական ԱԹՍ-ների տեխնոլոգիայի զարգացման գործում:

– Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքի ձևավորում որքանո՞վ եք հնարավոր համարում։

– Հատկանշական է, որ վերջին ամիսներին Միացյալ Նահանգները մեծ ջանքեր գործադրեց Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև առաջարկեց, որը մերժվեց 11 ձեռնպահ, երկու կողմ (ԱՄՆ և Դոմինիկյան Հանրապետություն) և 2 դեմ (ՌԴ և Չինաստան) ձայների արդյունքում:

Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կողմ են Իրանի հետ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունները: Իրանը, բացի էներգետիկ, առևտրական, տրանսպորտային, ծովային հաղորդակցական ուղիների, հանքարդյունաբերության և այլ բազմաթիվ տնտեսական ոլորտներից, նաև մեծ պոտենցիալներ ունի ռազմարդյունաբերության ոլորտում իր համագործակցությունն ընդլայնել հարևան և բարեկամ երկրների հետ:

Նախորդ դարի 80-ական թվականներին Իրաքի հետ պատերազմից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը քայլեր ձեռնարկեց Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ գործակցությամբ բալիստիկ հրթիռների զինանոց կառուցելու և զարգացնելու ուղղությամբ: Վերջին երեք տասնամյակների ընթացքում, կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրելով, Իրանը ​​զգալի առաջընթաց է արձանագրել այս ոլորտում։ Իհարկե, Իրանը կարողացել է սեփական ուժերով նախագծել և արտադրել տեղական բալիստիկ կարճ, միջին և հեռահար ամենատարբեր տեսակի հրթիռներ: Իհարկե, Իրանի հրթիռային հզորությունը ներկայումս համարվում է Իսլամական Հանրապետության ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական ոլորտի մեծ նվաճումներից մեկը։ Սա մի ոլորտ է, որի զարգացման համար Հայաստանը պետք է համագործակցի Իրանի և Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ի ճնշումների և Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների պատճառով, Իրանը վերջին 5-10 տարիների ընթացքում իր տնտեսական պահանջները բավարարելու համար արևելում է կատարել դեպի արևելյան դաշնակիցներ, այսինքն՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմը: Սակայն չի բացառվում, որ ԱՄՆ-ի նոր իշխանության գալուց և Ջո Բայդենի վարչակազմի կողմից Վաշինգտոնի ՀԳՀԾ-ին վերադառնալուց հետո, Իրանը չփորձի իր տնտեսական հարաբերությունները բարելավել Արևմուտքի հետ: Իհարկե, դա լիովին կախված է Իրանում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից և նոր իշխանության քաղաքական կողմնորոշմանը և շատ այլ ներքին քաղաքա-տնտեսական գործոններից: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը ևս խիստ պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի ու ԵՄ կողմից և ընդհանրապես հուսալի գործընկեր չի համարվում իր հարևան և այլ երկրների համար: Արցախյան պատերազմում Ռուսաստանի մոտեցումը չեր համապատասխանում իր դաշնակից երկրի շահերին և ակնկալիքներին, ինչը հանգեց Հայաստանի պարտությանը ռազմաճակատում: Հետևաբար՝ Իրան-Ռուսաստան-Հայաստան համագործակցության առանցքի ձևավորումը, գոնե այս պահին, չի կարող իրատեսական միտում լինել երեք երկրների համատեղ շահերը ապահովելու իմաստով, քանի որ ներկայումս Ռուսաստանը, անտեսելով Իրանի և Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերը, այժմ իր տրանսպորտային և էներգակիրների գծերի զարգացման և տնտեսական համագործակցության հնարավորություններն է ընդլայնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մյուս կողմից, ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ավելի է խստացնելու իր սահմանափակումները Ռուսաստանի հետ: Իսկ Հայաստանը, եթե փորձի լիովին մոտենալ Ռուսաստանին, ապա կվշտացնի իր արևմտյան գործընկերներին ու ԱՄՆ-ին, իսկ մյուս կողմից, եթե փորձի հեռանալ Ռուսաստանից ու Իրանից, ապա կբախվի այս երկու մեծ տերությունների շահերին: Մի խոսքով, Հայաստանը շատ փխրուն և անկայուն իրավիճակում է հայտնվել, որից ձերբազատվելու և իր կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար պետք է խոհեմ, խելամիտ, հաշվարկված, զգույշ և հեռատեսական քայլերով փորձի իր հարաբերությունները բալանսավորել միջազգային և տարածաշրջանային բոլոր դերակատար և ուժեղ խաղացողների հետ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում