Շվեդիայի կառավարությունը Նորվեգիայից մուտքի արգելք է սահմանել: Դա տեղի է ունեցել Օսլոյի շրջանում կորոնավիրուսի «բրիտանական» շտամի տարածման ֆոնին:
Արգելքն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ի կեսգիշերին: Այն կգործի մինչև 2021թ.-ի փետրվարի 14-ը և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվի:
Միևնույն ժամանակ, Շվեդիայի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Նորվեգիա: Այդ երկրից վերադառնալու դեպքում պետք է COVID-19-ի ախտորոշման թեստ հանձնել, ինչպես նաև մինչև պատասխանի ստանալը՝ մեկուսանալ: