Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Համավարակ և հոգեբանական ֆակտոր. Հայաստանում սպառման ծավալները նվազել են. ինչ պետք է անի կառավարությունը

Հայաստանում սպառման ծավալները նվազում են։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին առևտրի շրջանառությունը նվազել է 13․5 տոկոսով։

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի խոսքերով՝ սպառման ծավալների նվազումն առաջին հերթին կապված է պահանջարկի շոկի հետ, որը առաջացել էր համավարակի հետևանքով։ Երկրորդ պատճառը, ըստ տնտեսագետի, հոգեբանական ֆակտորն է։ Կորոնավիրուսից ու պատերազմից հետո մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են հայտնվել և դրանով պայմանավորված՝ գնում են խնայողությունների։ «Կարծում եմ՝ մարդիկ, հոգեբանական վիճակով պայմանավորված, եթե հնարավոր լինի չսնվեն, ֆիզիոլոգիական պահանջը չլինի՝ չեն էլ սնվի։ Հոգեբանական ընկճվածությունը ազդում է նաև սպառման ծավալների վրա։ Այսինքն՝ տնտեսական շոկին, որը պայմանավորված էր համավարակով, դրան գումարվեց նաև հոգեբանական գործոնը և ունեցանք այս իրավիճակը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Տնտեսագետի խոսքերով՝ իրավիճակն ավելի է բարդանում, երբ դրան գումարվում է գնաճը։ Բայց մյուս կողմից, մեր զրուցակցի խոսքերով, եթե գնաճ չկա, տնտեսությունը, կարելի է ասել, զարգացման համար խթաններ չի ունենում։ «Ցանկացած դեպքում գնաճը նպաստում է տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը։ Բայց, ամեն դեպքում, գնաճին զուգահեռ մարդկանց եկամուտները պետք է բարձրացվեն։ Մարդկանց եկամուտները պետք է գնաճից հետ չընկնեն։ Բայց այստեղ որոշակի խնդիրներ կան։ Կառավարությունը պետք է սոցիալական աշխատանքի ծավալները մեծացնի, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն այդ աշխատանքներում։ Մասնավոր հատվածը ևս պետք է ստանձնի որոշակի սոցիալական պատասխանատվություն ստեղծված իրավիճակում խնդիրները հաղթահարելու համար, որի պարագայում ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասնակի կմեղմվեն այն սոցիալական խնդիրները, որոնք արդեն գեներացվել են և կարող են ավելի ուժգնանալ, եթե պետություն-մասնավոր հատված համագործակցությունը արդյունավետ չլինի»,-նկատեց Վարդանյանը՝ ավելացնելով, որ գնաճի հարցում կառավարության խնդիրն այն է, որ շուկայի վայրիվերումները, տատանումները մեղմի։

Ստեղծված իրավիճակում, Վարդանյանի խոսքերով, կառավարությունը չի կարող արագ քայլերով կանխել հնարավոր անկումը։ Փոխարենը, մեր զրուցակցի խոսքերով, քաղաքացիները պետք է տեսնեն քայլեր, որոնք կհուշեն իրավիճակը դեպի կայունացում, ապահովության մակարդակի բարձրացման։ «Աշխատատեղերի նվազումը, համաշխարհային միտումները հուշում են, որ միայն մեր տնտեսությունը ճգնաժամում չէ։ Արևմտյան շատ երկրներում լոքդաուն է։

Բայց ծրագրեր, քայլեր են պետք։ Մեր բիզնեսմենները պետք է իրենց վարքագիծը փոխեն։ Թուրքայի հետ կապված հայտնի որոշումից հետո պետք է սկսեն արագ աշխատել Չինաստանի հետ, որի տնտեսությունը զարգանում է։ Մեր արտադրությունները պետք է զարգացնեն։ Նոր հեռանկար կարող է դիտարկվել Եվրոպա-Չինաստան երկաթգիծը։ Այս դեպքում խոսք է գնում արտադրական, պահեստային հզորությունների ստեղծման մասին, երբ ցանկացած ժամանակ շուկայում պահանջարկի առաջացման դեպքում մեր ընկերությունները կարողանան արձագանքել դրան։ Այսինքն՝ պետք է ավելի առաջ նայել, թե համաշխարհային տնտեսության զարգացման միտումները ուր են տանում և ինչպես կարելի է ներդրումներ ներգրավվել։ Ոչ մի արտադրանք ոչ մի երկրում մինչև վերջ չի արտադրվում։ Շատ կարևոր է, որ մեր ընկերությունները կարողանան արագ ինտեգրվեն առաքման գլոբալ շղթաների։ Այսինքն՝ այստեղ և լուրջ մարկետինգային, կառավարման խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Բայց մի բան հաստակ է, որ կառավարության անելիքները ավելին պետք է լինեն, քան սովորական ժամանակներում։ Ամեն մի քաղաքացի պետք է զգա կառավարության ձեռքի գործողությունը։ Ամեն մի ընտանիք պետք է զգա կառավարության հոգատարությունը, ամեն մի տնտեսվարող, բիզնես պետք է զգա կառավարության աջակցությունը, որը կձևավորի դրական սպասելիքներ կառավարությունից։ Իսկ դա էլ իր հերթին կնպաստի, որ կառավարությունը մանևրելու հնարավորություններ ունենա տնտեսական քաղաքականության ասպարեզում»,- եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում