ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Կապիտոլիումի գրոհի մի շարք մասնակիցների նկատմամբ առաջադրված մեղադրանքները հանելու հնարավորությունը, հաղորդում է The Wasington Post-ը՝ ԱՄՆ իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով:
Ըստ պարբերականի, արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեական հետապնդում չիրականացնել անկարգություններին մասնակից այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված չեն եղել բռնությունների, ջարդերի ու սպառնալիքների մեջ: Նման նախաձեռնության պատճառը դատարանները ծանրաբեռնելու մտավախությունն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ Կոնգրեսի շենքի գրոհի ավելի քան 120 մասնակիցների: