Պորտուգալիայում կիրակի օրը պայթյուն է որոտացել: Դա տեղի է ունեցել Պորտուգալիայի Վալոնգու քաղաքի քաղաքապետարանի շենքում: Ինչպես հայտնում են ազգային գվարդիայի և արտակարգ իրավիճակների գործակալությունից, պայթյունի հետևանքով երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:
Ըստ Lusa գործակալության, պատահարի պատճառները չեն հստակեցվել: