Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Շուշիի առեղծվածը. Սերգեյ Կուրղինյանի վերջին անհավասարակշիռ ելույթը չափազանց արժեքավոր է

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մախաթը պարկում երկար պահի․ Շուշիի առեղծվածը

Ռուս քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի վերջին անհավասարակշիռ ելույթը, հավատացնում եմ, չափազանց արժեքավոր է, ինֆորմատիվ։

Մինչ կպատասխանենք, թե ինչու է եթերում հունից դուրս եկել ռուս քաղաքագետը, անդրադառնանք նրան, ինչ ասել է․

-իբր Հայաստանը դավաճանել է Արցախին․․․
-իբր Հայաստանն ընդհանրապես չի մասնակցել Արցախի պաշտպանությանը․․․
-իբր Հայաստանը ձեռքբերված զենքը չի տրամադրել Արցախին․․․
-իբր Հայաստանի ղեկավարությունը հանձնել է Շուշին՝ թույլ չտալով այն պաշտպանել․․․
-իբր այդ ամենի դիմաց Փաշինյանն ու իր ընտանիքը «վճարվել են» Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից

Ուշադրութուն դարձնենք, որ տարատեսակ մեդիապորտերում հայտնված նույն դեզինֆորմացիաներն են․․․

Ինչ ե՞ք կարծում՝ մշտապես ռուսական հեռուստաեթերներից քաղաքագիտական դասական աշխատություններ մեջբերող ռուս քաղաքագետը մնացել է թելեգրամյան ալիքների ու սոցցանցերի բամբասանքների, ֆեյք լուրերի հույսին ու անվերևապահ հավատո՞ւմ է դրանց․․․ Միամիտ չլինեք։ Հենց ինքը դրանով մատնում է, թե ովքե՞ր ու որտեղի՞ց են կառավարում այդ ամենը․․․․

Միգուցե այս ամենը չնկատվեր ու հավատայինք ռուս քաղաքագետի “վերլուծությանը”, եթե չհայտարարվեր ամենածիծաղելին․ “Արցախը միայնակ ի զորու էր ետ մղել թուրք-ադրբեջանական բանակին․․․ եթե․․․ չլիներ Հայաստանի դավաճանությունը․․․”

Այո, այո, ճիշտ եք լսում ու կարդում։ Ու հենց սա մատնում է ամեն ինչ։ Որովհետև Սերգեյ Կուրղինյանի ստատուսի ու իմացության տեր մարդը չի կարող նման բան ասել․․․ Այս ու այլ մտքերից դիվահար են լինում անգամ տաղավարում իր զրուցակիցները․․․ Որովհետև դրա վրա կծիծաղի ցանկացած ռազմական փորձագետ, զինվորական, քաղաքագետ, անգամ՝ սովորական մահկանացու․․․․

Հետևաբար, ո՞րն է ռուս քաղաքագետի զայրույթի պատճառը։

Առաջինը, արդեն քանի տարի ու ամիս շարունակ Հայաստանում իրենց խմբակի պլանավորած իշխանափոխության պլանի ձախողումը․․․

Բայց սա միակը չէ․ նա այդքան “իրավասություն” չունի ռուսական հեռուստաեթերից նման «մասնավոր նախաձեռնություններ» տապալման համար վիշտ կապեր եթերում, եթե չլիներ դրա հետ կապված այլ բան․․․ Շուշիի հետ կատարվածը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալու․․․

Իսկ դա հստակ կամ գործարք էր, կամ հայկական կողմին պատժելու ակցիա, կամ իսկապես դավաճանություն․․․ Ըստ այդմ, եթե գործարք է, ապա ի հայտ են գալու կողմերը, ովքեր այդ գործարքը կնքել են․․․․

Դավադիր գործարքի դեպքում հայկական կողմը տուժած է։ Դա գիտակցում է Սերգեյ Կուրղինյանը։ Ու հենց այդ պատճառով հայկական կողմում շահառու է ստեղծում՝ ի դեմս Հայաստանի ու Արցախի ներկայիս իշխանությունների․․․ Հետևաբար, պարզ է դառնում, թե ինչու է Միհրանյանը իր խոսքի մեջ մտցրել “Փաշինյանի ընտանիքի վարձատրությունը թուրքական կողմից”, քանի որ դա չանելու դեպքում հեռուստադիտողն էլ, տաղավարի հյուրերն էլ կմտածեին, թե ծերուկը խելքը թռցրել է՝ “ինչո՞ւ պետք է Փաշինյանը հանձներ բերդաքաղաքան ու Արցախը, եթե դրանից ոչ ինքը անձնապես, ոչ հայկական կողմը չեն շահում․․․․ “։ Եթե այս վարկածից դուրս մնար Փաշինյանն ու իր ընտանիքը, ապա հարց է ծագում՝ իսկ գործարքի կողմերն ովքե՞ր էին․․․․ Ահա, այստեղ տհաճ անակնկալներ կան․․․․ Հետևաբար, Կուրղինյանն ինքն էլ գիտի, որ տվյալ պարագայում ոչ միայն հակափաշինյանական խմբի տապալված ծրագրի համար է ողբում, այլ պաշտպանում է գործարքը․․․․

Իսկ եթե Շուշիի հանձնումը հայկական կողմին պատժել էր /իսկ սա հիմնական վարկածներից մեկն է/, ապա ո՞վ , ինչի՞ համար և ինչպե՞ս է պատժել մեզ, երբ Փաշինյանը չի համաձայնել “թուրքաբնակ, ռուսական խաղաղապահով ու դե ֆակտո «հայկական վարչատարածքայ» (մի փոքր բարդ է դա պատկերացնելը, երբ անգամ հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի վարչատարածքային պատկանելությունն ու դե յուրե կարգավիճկան է անհասկանալի ) Շուշիի” առաջարկին․․․․ Այս պահին միայն հայտնի է, որ Ալիևը հոկտեմբերի 16-ից հրապարակավ պահանջել է Շուշին․․․ Այդ պահանջում չի երևում, որ Ալիևը համաձայն է, որ այնտեղ լինեին ռուս խաղաղպահները, իսկ քաղաքն էլ հայկական “վարչատարածքային” միավոր լիներ․․․․ Դրա մասին միայն խոսել է ՌԴ նախագահ Վ․Պուտինը նոյեմբերի 17-ին․․․․

Իսկ եթե դավաճանություն էր տեղում, ապա հարց է ծագում՝ ովքե՞ր էին տեղում դավաճանողները, թշնամու առջև անառիկ բերդաքաղաքի դռները բացողները․․․․

Հետևաբար, Կուրղինյանի հուզմունքի ու անհանգստության տակ բան կա թաքնված, որը չեն հասկանում նույնիսկ նրա հետ տաղավարում գտնվող անձինք․․․․

Իսկ պրոբլեմն ավելի խորն է ու դեռ խորանալու է․․․

Ցավալի է, որ տեսանելիորեն հայկական կողմերն այնքան թուլացված են, որ անգամ չեն հակադարձում այս ամենին․․․ Ու դա էլ հաշվարկված է՝ ով ինչ ուզում բարդում է․․․․

Իսկ հայոց անառիկ բերդաքաղաքի անկման/հանձնման պատմությունը պետք է բացահայտվի․․․ անկախ նրանից, թե դրանից ով է տուժելու․․․

Որովհետև, հայ ժողովրդի անվտանգության համար ճշմարտությունից թանկ ոչինչ չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում