ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 25 միլիոնը: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Այս պահին նոր կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել 25.003.695 ամերիկացու մոտ:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19-ի դեպքերի թվով: Համավարակի ամբողջ ընթացքում երկրի ավելի քան 400 հազար բնակիչ է մահացել կորոնավիրուսից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իրավապահ մարմինները Կալիֆոռնիայում հետաքննություն են սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումից մի քանի ժամ անց քաղաքացու մահվան դեպքի փաստով: