Այսօր «Հանուն հանրապետության» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը, որի թեման այս անգամ Հետպատերազմյան Հայաստանի տնտեսական զարգացումներն էին:
Սեմինար-քննարկման բանախոսներն էին Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ ղեկավար, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը և ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ՝ Հայկ Սարգսյանը:
Քննարկմանը ներկա էին «Հանուն հանրապետության» կուսակցության Ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները, կուսակցության կրթական և ուսումնական հարցերով համակարգող Արտաշես Խալաթյանը և կուսակցության ակտիվի ներկայացուցիչներ:
Բանախոսներից յուրաքանչյուրը հանդես եկան ամփոփ ելույթով, որից հետո ծավալվեց ակտիվ քննարկում: Ձեռք բերվեց պայմանավորվածություն կուսակցության և բանախոսների միջև հետագա համագործակցության վերաբերյալ: