Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բայդենի գնահատականը Արցախում Թուրքիայի արածին

«Անընդունելի է, երբ մեր ռազմավարական կամ, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը իրականում գործակցում է մեր գլխավոր ռազմավարական մրցակցի՝ Ռուսաստանի հետ», ԱՄՆ Կոնգրեսում իր թեկնածության քննարկմանը պատասխանելով սենատորների հարցերին, ասել է Էնթոնի Բլինքենը, որին Ջո Բայդենն առաջադրել է Պետքարտուղարի պաշտոնի համար: Իսկ Թուրքիայի դերի և մասնավորապես ղարաբաղյան պատերազմի համատեքստում դերակատարման մասին հարցը ուղղել է սենատոր Մենենդեսը, որն, ինչպես հայտնի է, հայամետ համարվող սենատորներից է: Էնթոնի Բլինքենի պատասխանը առաջին հայացքից բավականին հստակ է, մյուս կողմից, սակայն, խորքային դիտարկման պարագայում առաջանում են հարցեր: Մասնավորապես, Արցախի դեմ պատերազմում Թուրքիան գործել է այնպես, ինչպես կակնկալեր ԱՄՆ իր ռազմավարական դաշնակցի՞ց, թե՞ ոչ: Պատերազմը համընկավ ԱՄՆ նախագահի ընտրության ամենաթեժ, եզրափակիչ փուլին, ընդ որում՝ հատկանշական է, որ փաստորեն դադարեց հենց ընտրությունից անմիջապես հետո՝ նոյեմբերի 8-ին ընտրությունն էր, իսկ 9-ին հայտնի եռակողմ համաձայնագիրը: Թե՛ Ջո Բայդենը, թե՛ անգամ Թրամփն ու իր վարչակազմը փորձեցին անել մի քանի հայանպաստ հայտարարություն՝ հասկանալիորեն պայքարելով ձայների համար, մասնավորապես Կալիֆոռնիայում: Բանն այն է, որ այնտեղ կոմպակտ բնակվող հայկական մեծ համայնքը տեսակարար կշռով նշանակալի ծավալ է Կալիֆոռնիայի նահանգում՝ արդյունքի տեսանկյունից: Իսկ Կալիֆոռնիան ԱՄՆ նախագահի ընտրական սխեմայում ամենաշատ ընտրիչ տվող նահանգներից է՝ 58 ընտրիչ, և այդ նահանգում հաջողության համար պայքարը միշտ լինում է բավականին ինտենսիվ:

Այժմ, երբ նախընտրական կրքերը հետևում են, ինչպես է գնահատում ԱՄՆ նոր վարչակազմը Կովկասում Թուրքիայի հաստատած փաստացի նոր ստատուս-քվոն, դրա ձևավորման ընթացքն ու հեռանկարը: Բլինքենի պատասխանը այդ հարցում բավականին հարաբերական է, որովհետև Թուրքիան, օրինակ, ի հեճուկս ԱՄՆ զգուշացումների, Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործարք է կնքում Ս-400 ՀՕՊ համակարգերի առումով, մյուս կողմից, սակայն, Թուրքիան պատերազմ է սկսում Ռուսաստանի դաշնակից Հայաստանի անվտանգային համակարգի ողնաշար Արցախի դեմ և հիմնավորապես փոխում Կովկասի ստատուս-քվոն՝ Իրանի հյուսիսային սահմանից փաստորեն հեռացնելով Ռուսաստանին: Մոսկվան այդ սահմանին ուղիղ չի էլ եղել, սակայն այդ սահմանին ավելի քան 100 կմ հայկական վերահսկողությունը, մեծ հաշվով, նշանակում էր Ռուսաստանի վերահսկողություն նաև, հաշվի առնելով Հայաստանի վրա ՌԴ ազդեցությունը հատկապես ուժային բլոկի առումով՝ բանակ և ԱԱԾ: Ստացվում է, որ Թուրքիան պատերազմ սկսելով Արցախի դեմ, ԱՄՆ ռազմավարական մրցակից Ռուսաստանին հեռացրել է Իրանի հյուսիսային սահմանից, որը ռազմավարական գոտի է ԱՄՆ համար, անկասկած: Բայդենի վարչակազմը գո՞հ է այդ դասավորությունից, ռազմավարական կամ, այսպես կոչված, ռազմավարական դաշնակից Թուրքիայի գործողության արդյունքից: Այն, որ Թրամփի վարչակազմը թույլ է տվել Անկարային ձևավորել այդ արդյունքը, կասկածից վեր է: Իսկ Ջո Բայդենի վարչակազմը թույլ կտա՞ Թուրքիային ամրացնել կամ ամրապնդել այդ արդյունքը քաղաքական, անգամ իրավա-քաղաքական իմաստով, թե՞ ԱՄՆ-ն այժմ կփորձի անել քայլեր, որոնք իր ազդեցությունը կտարածեն Թուրքիայի, հետևաբար նաև Թուրքիայի սանձազերծած պատերազմով թուրքական վերահսկողության տակ անցած Իրանի հյուսիսային սահմանի՝ Արցախի կորցրած տարածքների հանդեպ: Մեծ հաշվով, ԱՄՆ ազդեցության աճը հարաբերականության մեջ, այդուհանդերձ, Թուրքիայի համար կարող է լինել զսպող հանգամանք, ինչի համար, իհարկե, պահանջվելու է նաև Հայաստանի և ԱՄՆ հայկական կազմակերպությունների արդյունավետ աշխատանք Վաշինգտոնի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում