Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Սուտ է, Մակրոնը նման բան չի հայտարարել հայ համայնքի հետ հանդիպմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը

 -Տիկին Գործունյան, արդյոք ներկա՞ եղել են ֆրասնահայերի հետ Մակրոնի հանդիպմանը և ի՞նչ թեմաներ են քննարկվել: Մասնավորապես նշվում է, որ Մակրոնը խոսել է ՀՀ իշխանությունների մասին, զարմանք է հայտնել, որ ինքը պատերազմի օրերին երկու անգամ ցանկություն է հայտնել Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր, սակայն Փաշինյանը դեմ է եղել:

-Ո՛չ, այդ հանդիպմանը խոսքը վերաբերել է միայն Հայաստանին օգնություն տրամադրելուն: Մակրոնն ասաց, որ  Ֆրանսիան շտա մտերիմ է Հայաստանի հետ, շատ են ցանկանում օգնել և մեծ ջանքեր պետք է թափեն, որ օգնություն բերեն Հայաստան: Դա է եղել նպատակը: Հանդիպմանը ներկա հայկական կազմակերպությունները ներկայացրեցին, թե ինչ գործունեությունը են ծավալում, մասնավորապես Բարեգործական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և այլն: Խոսակցությունը ծավալվել այն մասին, թե ինչ է պետք Հայաստանին, ինչի կարիք ունի, և իրենք ինչ կարող են անել:

-Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ Մակրոնի կողմից քննադատություն չի՞ եղել, նա չի՞ ասել, որ սպառազինություն են ուզում ուղարկել, բայց Փաշինյանը դեմ է: Նման բան հայտարարել է Դավիթ Շահնազայնաը:

-Ոչ, դա սուտ է, ես նման բան չեմ լսել: Այն օրը, երբ ես ներկա եմ եղել հանդիպմանը, նման խոսք չի եղել: Մակրոնն ասաց, որ ինքը մի քանի անգամ խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ:

-Դավիթ Շահնազարյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Հոկտեմբերի 3-ին և 11-ին, Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի առաջարկը՝ Հայաստան ուղարկել անօդաչուների դեմ պայքարի համակարգեր»:

-Ես նման բան չեմ լսել: Գուցե ուրիշ առիթով ինչ-որ բաներ խոսվել է, բայց ոչ այդ օրը:

-Իսկ ընդհանրապես, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում. Այս փուլում ի՞նչ անելիքներ կան:

-Ըստ էության, պատերազմի ընթացքում միայն Ֆրանսիան օգնեց Հայաստանի և մինչև հիմա օգնությամբ լի բազմաթիվ օդանավեր է ուղարկում : Անգամ Ֆրանսիան մեզ է գումար տալիս, որ մենք Հայաստանին օգնենք: Ֆրանսիան միշտ հայտարարել է, որ Հայաստանի բարեկամն է: Մենք բժիշկներ ենք ուղարկում, մարդասիրական օգնություն ենք ուղարկում: Ֆրանսիան մեզ գումար է տալիս, որ շարունակաենք այս ուղղությամբ մեր գործունեությունը:

-Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը 2020-ի վերջին Արցախի անկախությունը ճանաչող բանաձևերի ընդունեցին: Ի՞նչ կարող ենք ակնկալել այս տարի այդ ուղղությամբ, արդյոք Մակրոնի կառավարությունը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ կփորձի վերականգնել Մինսկի խմբի ձևաչափը, որի հիմքերը խարխլվել են:

-Դա ավելի շատ քաղաքական հարց է, ես չեմ կարծում, թե Մակրոնը կկարողանա ճանաչել Արցախի անկախությունը, բայց մեզ համար շատ կարևոր է, որ Ֆրանսիայի Սենարտն Ազգային ժողովը կոչ են արել Մակրոնին անել այդ քայլը: Սա նշանակում է, որ Ֆրանսիայի ժողովուրդը շատ մոտ է Հայաստանին, օգնում ու պաշտպանում է: Կարծում եմ՝ Արցախի անկախության ճանաչումը ամբողջ Եվրոպայի կողմից դիրքորոշման հետ է կապված և չեմ կարծում, թե Մակրոնն առանձին կարող է նման քայլի գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում