Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Իրանը մտադրություն չունի խաղաղապահ գործունեություն ծավալելու. ինչ սպասել Զարիֆի տարածաշրջանային այցից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը:

– Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Մոսկվա, Երևան, Բաքու և Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար։ Իրանի  ԱԳ նախարարը այցելում է այն երկրներ, որոնք, ըստ նրա, կարող են աջակցել ղարաբաղյան ճգնաժամի լուծմանը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

– Իրանն այս տարածաշրջանում խաղաղության հաստատման շահառուներից է և չի ուզում, որ կոնֆլիկտը բորբոքվի, պատերազմի վերածվի, և թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո մտավախություններ ունի, որ այն կարող է ավելի ծավալվել, ընդհուպ մինչև իր սահմաններից ներս անցնել։ Դրա համար մշտապես իր հնարավորությունների սահմաններում ջանքեր է գործադրել, որպեսզի այս կոնֆլիկտը չտարածվի։ Հավանաբար, հիմա նաև ճանապարհների ապաշրջափակման հետ կապված Իրանը փորձում է հասկանալ՝ ինչ պետք է լինի ապագայում, դրանից ինքը կարո՞ղ է օգտվել, թե՞ ոչ, ինչպիսի՞ հնարավորություններ և հեռանկարներ են բացվում Իրանի համար և այլն։

– Նշվում է, որ այս այցի նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է։ Պատերազմի օրերին Իրանը շեշտում էր ահաբեկիչների հանգամանքը։ Հնարավո՞ր է, որ այս առումով Իրանին կոնկրետ երաշխիքներ են պետք։

– Իրանին ահաբեկիչների հանգամանքը միշտ մտահոգել է, և կարծում եմ, որ այս հարցը կբարձրացնի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Եթե տվյալներ ունենան, որ դեռևս մնացել են այդ ահաբեկիչներն Ադրբեջանի տարածքում, կարծում եմ՝ այդ հարցը շատ կոշտ կերպով Իրանի ԱԳ նախարարի կողմից կդրվի։

Նշվում է, որ իրանցիները ևս ցանկություն կունենային Արցախում մասնակցելու խաղաղապահ գործողությանը։ Որքանո՞վ է ռեալ։

Իրանը մտադրություն չունի խաղաղապահ գործունեություն ծավալելու, և նա երբեք նման ցանկություն չի էլ հայտնել։ Ավելին՝ Իրանը միշտ մտահոգված է եղել իր սահմաններին այլ երկրների խաղաղապահների տեղակայմամբ։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ ռուս խաղաղապահներն են այսօր Արցախում տեղակայված։ Եվ այս առումով, կարծում եմ, Իրանը մտավախություն չունի, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ են, նախկինում իրենք ավելի շատ մտահոգված էին ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայումից, ինչը տեղի չունեցավ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ, մեծ հաշվով, Իրանին սպառնալիք չէ՝ նկատի ունեմ ռուս խաղաղապահների տեղակայումը։

– Պարոն Վարդանյան, Հայաստան-Իրան վերջին օրերին տարբեր հանդիպումներ են տեղի ունենում։ Պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունների խորացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում։

– Կարծում եմ՝ պետք է Հայաստան-Իրան հարաբերությունները վերաիմաստավորվեն, որովհետև պատերազմը ցույց տվեց, որ գոնե մեզ համար այդ հարաբերություններն այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն, որքան մենք ենք ակնկալում։ Երեկ  ԱԳ նախարարը շատ ուշագրավ հայտարարություն արեց, ասաց, որ պետք է ուսումնասիրենք այն երկրների կազմակերպությունների արձագանքը, որ եղել է պատերազմի ժամանակ, և ըստ այդմ՝ մեր հարաբերություններն այդ երկրների հետ փորձենք նորովի կառուցել։ Կարծում եմ՝ Իրանն այդ երկրների մեջ է։ Համենայնդեպս, Իրանից մենք ավելի մեծ ակնկալիքներ ունեինք, բայց չստացվեց, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ որոշակի փոփոխությունների ակնկալիքներ կլինեն Իրանում շուտով տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո։ Եվ երբ նոր նախագահը գա, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է փորձի նոր օրակարգով Իրանի հետ հարաբերություններին «ռեստարտ» տալ։

– Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները գնալով էլ ավելի են սերտանում։ Հայաստանն ունի՞ այստեղ մտահոգվելու առիթ։

– Մտահոգվելու առիթ, իհարկե, ունի, բայց այդ հարաբերությունները փոխելու շատ քիչ հնարավորություններ ունի։ Այո՛, Ադրբեջան-Իրան հարաբերությունները բավականին սերտորեն զարգանում են, և մենք կարող ենք փոխել դա, եթե ունենանք լուրջ և հիմնավոր փաստեր, որ Ադրբեջանում կան ահաբեկիչներ։ Այսինքն՝ պետք է փորձենք խաթարել այդ հարաբերությունները, ինչը բավականին բարդ է լինելու, և նաև մեր սեփական օրակարգով հանդես գալ։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իրանը չի ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնել և մեզ ու Ադրբեջանին հստակ հասկացրել է, և իրենք այդ ուղղությամբ առաջ են գնում, այժմ նաև խոսվում է, և կա կարծես համաձայնություն, երկու երկրների երկաթգծերը միացնելու մասին։ Այնպես որ, առաջիկայում այդ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կզարգանան, և մենք գրեթե որևէ հնարավորություն չունենք այդ հարաբերությունները խաթարելու։ Այնպես որ, մենք զուգահեռ պետք է մեր օրակարգը ստեղծենք և Իրանի հետ զարգացնենք մեր հարաբերությունները, մանավանդ որ շուտով, ամենայն հավանականությամբ, դրա համար լավ հնարավորություններ կստեղծվեն։ Խոսքն այն մասին էր, որ Բայդենը խոստացել է Իրանի վրայից հանել պատժամիջոցները, և այս տեսանկյունից որոշակի հնարավորություններ են ստեղծվում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու, նոր նախագծեր իրագործելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում