Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականները կապ են հայտնաբերել ընթրիքից հրաժարվելու և ավելորդ քաշ հավաքելու միջև: Այս մասին գրում է New York Post-ը:
Երեք տարվա ընթացքում մասնագետները հետազոտել են 18 տարեկան և բարձր տարիքի 17,5 հազար տղամարդ և 8,8 հազար կին և պարզել են, որ երեկոյան ընթրիքից հրաժարվելիս ավելի արագ են գիրանում: Ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց մոտ 10,8%-ը և կանանց 17,1%-ը հրաժարվել են ընթրելուց: Տարիքը, քնի պակասը, ծխելը և ալկոհոլը գերազանցելը ավելորդ կիլոգրամներ հավաքելու սովորական պատճառներ են:
Գիտնականների կարծիքով՝ երեկոյան ուտելուց հրաժարվելիս սովի ուժեղ զգացողություն է առաջանում, ինչը տանում է դեպի չկարգավորվող ախորժակ: Արդյունքում մարդը չի կարողանում վերահսկել սպառած սննդի քանակը: