Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վատառողջության պատճառով առաջիկա մի քանի օրերին չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը մի շարք ծառայություններին, հայտնում է Vatican News-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիին:
Բրունիի խոսքով՝ պապը ռադիկուլիտ՝ նստանյարդի բորբոքում ունի. ցավը տարածվում է մեջքի ստորին հատվածից դեպի ոտքերը:
Միևնույն ժամանակ, չնայած վատառողջությանը, Հռոմի պապը չեղյալ չհայտարարեց հավատացյալներին ուղղված խոսքը Առաքելական պալատի գրադարանից, որը նախատեսված է հունվարի 24-ին:
Ավելի վաղ, ռադիկուլիտի պատճառով պապը Սուրբ Պետրոսի տաճարում չի մասնակցել Ամանորի ծառայությանը: