ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը մեքսիկացի իր գործընկեր Անդրեաս Մանուել Լոպես Օբրադորին ասաց, որ մտադիր է փոխել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի «դրակոնյան» ներգաղթային քաղաքականությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
ԱՄՆ նախագահը նախորդ օրը հեռախոսով զրուցել է Մեքսիկայի նախագահի հետ: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են սերտ համագործակցության մասին՝ ապօրինի միգրացիայի հոսքը Մեքսիկա և Միացյալ Նահանգներ կրճատելու, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի Հյուսիսային եռանկյունու զարգացման (Գվատեմալա, Սալվադոր, Հոնդուրաս) և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար:
«Նախագահը նշեց միգրացիան կրճատելու իր ծրագիրը՝ անդրադառնալով դրա հիմնական պատճառներին, վերաբնակեցման հնարավորությունների և ներգաղթի օրինական այլընտրանքային ուղիների ավելացմանը և սահմանին ապաստանի հայցերի վերամշակման մակարդակի բարձրացմանը»,- ասվում է տեքստում:
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ Ջոն Բայդենի հետ քննարկել է միգրացիայի, կորոնավիրուսի և երկրի զարգացման ու բարգավաճման համագործակցությանն առնչվող հարցեր: