Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

ԼՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրելն ընդդիմության ավելի մեծ խաղի մաս է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը նշեց, որ մերժել է վարչապետի՝ հուշագիր ստորագրելու առաջարկն այն մասին, որ նրա հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու խորհրդարանում չի առաջադրի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, արդյո՞ք արտահերթ ընտրություններ կլինեն, թե՞ ոչ։

Չենք կարող գուշակություններ անել՝ արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ։ Բայց ինչ վերաբերում է հարցի առաջին հատվածին և թե ինչու հենց ԼՀԿ-ին է առաջարկվել նման հուշագիր ստորագրել, կան հստակ պատճառներ։

Գաղտնիք չէ, որ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո վարչապետն ու իր թիմը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը։ Իրավական լեգիտիմությունը պահպանվում է, որովհետև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքը չի փոխվել։ Կարող ենք նաև ասել, որ վարչապետը կորցրել է հասարակության վստահությունը։ Ճիշտ է, շատ մարդիկ դուրս չեն գալիս հանրահավաքների, բայց տեսնում ենք, որ երկրում պատերազմից հետո ստեղծվել է անհասկանալի մի իրավիճակ ու այն երկար չի կարող ձգվել։ Կանգնած վիճակին պետք է ինչ-որ շարժ տալ։ Շարժ կարող է տալ այն իշխանությունը, որն ունի հասարակության վստահությունը։ Եթե պետք է լինեն ընտրություններ, ապա արտահերթ, որովհետև նման իրավիճակը չի կարող շարունակվել մինչև 2023 թվականի դեկտեմբերը։

Եթե ելնում ենք այն տեսակետից, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն, ապա վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի։ Այդ ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է թեկնածուներ չառաջադրեն, ու ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի։ Այստեղ կա մի հարց։ «Հայրենիքի փրկության ճակատն» իր թեկնածուն ունի, բայց տվյալ անձնավորությունը քիչ հավանական է, որ կարող է Ազգային ժողովում արժանանալ մեծամասնության ընտրությանը։ Համենայնդեպս, այս պահին դա քիչ հավանական է։ Բայց «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն կարող է «Իմ քայլի» որոշ պատգամավորների հավանությանն արժանանալ։ Չի բացառվում, որ նաև «Բարգավաճ Հայաստանը» կողմ քվեարկի։ Ավելի հավանական է, որ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն կարժանանա մեծամասնության ընտրությանը, քան «Հայրենիքի փրկության ճակատի» թեկնածուն։ Ամեն դեպքում, 20-25 հոգի կարող են ընտրել ԼՀԿ թեկնածուին, ինչն էլ կնշանակի, որ իշխանությունը դուրս է գալիս վարչապետի հսկողության տակից։ Կադրային փոփոխություններ կլինեն՝ մարզպետներ, կառավարության անդամներ։ Դրանից հետո շատ խիստ կասկածելի է, որ արտահերթ ընտրությունների դեպքում «Իմ քայլը» կկարողանա մեծամասնություն ունենալ կամ ընդհանրապես որպես քաղաքական ուժ հանդես գա։ Եթե «Լուսավոր Հայաստանին» «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք ընտրեն որպես վարչապետ, ապա մեծ արտահոսք տեղի կունենա։ Եթե նա այլևս վարչապետ չլինի, ապա չի կարող իր փոքր թիմով գնալ քարոզարշավ իրականացնել, բակեր մտնել, զուտ ֆիզիկական վտանգի խնդիր կառաջանա։ Հավանական է նաև, որ այդ ժամանակահատվածում իրավապահ համակարգի անդամները հրահանգեն գործ հարուցել ու ստուգել պատերազմի ընթացքում օդում կախված որոշ լուրեր։ Մասնավորապես՝ Շուշիի հանձման գործընթացը, զենքեր չուղարկելու հարցը, որի մասին, ի դեպ, Արցախի նախագահն է խոսել։ Այսինքն՝ փոփոխության դեպքում բավականին շատ բարդություններ կարող են առաջանալ։ Դա է պատճառը, որ, ամենայն հավանականությամբ, գործող վարչապետը չի ցանկանում, որ իր փոխարեն որևէ մեկն առաջադրվի։ Հասկանալի է, որ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն միայն իրենը չէ։ Նա միայնակ չի կարող իր թիմով ստանձնել քաղաքական կառավարման ամբողջ պատասխանատվությունը։ Կլինեն երրորդ նախագահը, նրա «ռեքվիեմ»-ի սիրահար բարեկամն ու գործող նախագահը։ Այդ թիմով հնարավոր է կառավարման համակարգը վերցնել իրենց ձեռքը։ Հասկանալի է նաև, որ սա երկարատև չի լինելու։ Սա ուրիշ խաղի մաս է կազմում՝ երկրորդ նախագահի ու իր թիմի դեմ ուղղված խաղի մաս։ Գործող վարչապետը գնացող ֆիգուր է, կգնա հիմա, թե մեկ ամիս հետո՝ այլևս ապագա չունի։ Ռուսաստանում ևս նրա հանդեպ դրական վերաբերմունք չկա։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո էլ արևմտյան մեր դաշնակցի ոչ մի երկրի ղեկավար նրա հետ ջերմ հարաբերություններ չի պահպանում։ Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ զանգել է, իսկ Կիպրոս, Լիտվա, Հունաստան, Իտալիա… այդ ղեկավարներից ոչ ոք Հայաստանի վարչապետին չի զանգել ու չի հետաքրքրվել, թե ինչ վիճակ է Հայաստանում ու ինչով կարող են աջակցել։

– Այսինքն՝ գործընթացները կարելի է դիտարկել նաև ընդդիմության պայքարի տիրույթում, մի թևն ընդդեմ երկրորդ նախագահի՞։

– Ոչ թե երկրորդ նախագահի դեմ է ուղղված, այլ պարզապես ընդդիմության հիմնական խաղացողները տարբեր են, ունեն տարբեր շահեր։ Այդ շահերից էր բխում Արարատ Միրզոյանի դեմ ուղղված փիառը, որով նրան ոչնչացրին, որպեսզի վարչապետը չկարողանա նրան հանձնել վարչապետի պաշտոնը։ Այդ խաղի ընդհանուր գործընթացների մաս է կազմում ԼՀԿ-ի թեկնածուի առաջադրումը։ Սա ոչ թե «Լուսավոր Հայաստանի» ու վարչապետի փոխհարաբերությունների հարց է, այլ ընդդիմադիր այլ ուժերի հարաբերությունների, այլ խաղի հարց է։ Այո՛, կա երրորդ նախագահը՝ իր ռեքվիեմասեր բարեկամով, գործող նախագահով ու «Լուսավոր Հայաստանով»։ Այստեղ «Լուսավոր Հայաստանն» ընդամենը գործիք է, ոչ թե հիմնական խաղացող։ Կա այլ թև՝ ազգայնականներ, «Հայրենիքի փրկության ճակատը», կա նաև ԲՀԿ-ն։ Ամեն մեկն իր քաղաքական գործընթացն է իրականացնում։ Բոլորն էլ հասկանում, որ վարչապետը գնացող է, պարզապես ժամանակի հարց է։ «Լուսավորի» թեկնածությունն ընդամենը խնդիր է լուծում մյուս խմբի հետ իր հարաբերությունները հստակեցնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում