Հունվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 036 դեպք, որոնցից 154 708-ն՝ առողջացած, 3 039-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7538 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 636 765 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 1953 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք: Ունենք 173 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է: