Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Ո՞ր ընդդիմությունն է խնդիր իշխանության համար. Հայաստանում նրանց համար մրցակցային պայմաններ ապահովված չեն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արփի Դավոյանի հայտարարությունը, թե Հայաստանն ունի մի լուրջ խնդիր, և դրա անունն է ընդդիմություն, արժանացել է մեծ քննադատության՝ հատկապես արմատական ընդդիմության շրջանակում:

Արդյոք այդ «խնդիրը» Հայաստանում նո՞ր է, թե՞ առկա է դեռ 90-ականներից։ Այդ ժամանակաշրջանից սկսած   Հայաստանի քաղաքական ընդդիմությունն իր գործունեությունը մշտապես կառուցել է ոչ թե քաղաքական կյանքն ու միտքը բովանդակային, գաղափարական իմաստով հարստացնելու, այլ առավելագույնս մանիպուլյացիայի և պոպուլիզմի  ճանապարհով: Ուստի Հայաստանն այդ խնդիրը ունի ոչ միայն այսօր, այլև  այն ժամանակ, երբ խնդիրն արձանագրող պատգամավորը դեռ պատգամավոր չէր։

«Նախևառաջ պետք է  լինի քաղաքական ծրագիր։ Օրինակ՝ մեզ մոտ քաղաքական ծրագիրն է լինել չկայացած պետություն։ Նրանք, ովքեր համաձայն են Հայաստանը չկայացած պետություն դարձնելուն, կոչվում են իշխանություն։ Նրանք, ովքեր դեմ են այդ ծրագրին ու ուզում են, որ Հայաստանը դառնա պետություն, Հայաստանն ունենա շահեր ու այդ շահերը պաշտպանող քաղաքական ուժ, նրանք բոլորը հայտարարվել են մարգինալներ,  լուսանցքային ուժեր ու զրկված են գործելու ու ռեսուրսներ կուտակելու հնարավորությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նրա դիտարկմամբ՝ օրենսդրական ամբողջ համակարգը Հայաստանում ապահովում է ռեզերվացիայի ռեժիմ. «Այսինքն՝ ով դեմ է ռեզերվացիային, նշանակում է՝  քաղաքական չէ, շահարկող է, ճիշտ չէ, ռեսուրս չունի։ Քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանությանը, երեկվա իշխանությանը, երեկ չէ առաջին օրվա իշխանությանը նշանակում է հայկական պետականություն։ Դա կարելի է մատների վրա հաշվել։ Նրանք բոլորը ռեսուրսազուրկ են։ Այդպիսի ընդդիմություն իհարկե կա, բայց նրանք Ազգային ժողովում չեն, հասարակական ակտիվ կյանքով չեն կարողանում զբաղվել, ասպարեզ չունեն։ Օրենքները դրան չեն նպաստում, ու մեր խնդիրը դա է։ Կուսակցությունների մասին օրենքը պետք է այդ հարցը դնի, ապահովի մրցակցային պայմաններ։ Երբ մենք խոսում ենք իշխանության և ընդդիմության մասին, ապա առաջին հերթին պետք է հարցնենք ՝ օրենքը   մրցակցային պայմաններ ապահովո՞ւմ է, թե՞ ոչ։ Մեր օրենքները չեն ենթադրում մրցակցություն, մեր օրենքները ենթադրում են օլիգարխիկ, կոլոբրացիոնիստական իշխանություն»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝  իշխանությունն ու ընդդիմությունն անքակտելի ամբողջություն են կազմում քաղաքական դաշտում: «Այնուամենայնիվ, ես համաձայն չեմ նշված պատգամավորի հետ, որ  Հայաստանում ընդդիմությունը լրջագույն խնդիր է։ Այստեղ շատ կարևոր է, թե մենք ինչն ենք  համարում ընդդիմություն։ Այդ խոսքերը փողոցում գտնվող   ընդդիմության մասին էին և  ոչ քաղաքական  դաշտում ակտիվ գործունեություն ծավալող ամբողջ  ընդդիմադիր դաշտի։ Ուստի չի կարելի ասել, թե ընդհանուր առմամբ ընդդիմությունը այսօր Հայաստանի համար խնդիր է։ Ընդհակառակը՝ ընդդիմության առողջ հատվածը բավականին լուրջ աշխատանք է իրականացնում։ Եվ այն աշխատանքը, որ իրականացնում է ընդդիմության այդ հատվածը՝ պետության զարգացման ընդհանուր տեսլականում ընդդիմությանը  հատկացված  գործառույթների հատվածն է։ Լավ կլիներ, որ իշխանական պատգամավորը ուսումնասիրեր քաղաքագիտությունն ընդհանուր առմամբ, այդպիսով նրա համար ավելի պարզ ու հասկանալի կլիներ, որ ընդդիմությունն ունի գործառույթներ, ու այդ գործառույթները ոչ միայն իշխանությանը հակադրվելն է, այլև պետության ընդհանուր զարգացման գործընթացում իր տեղն ու դերն ունենալը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ կան պետություններ, որտեղ  իշխանություն ասելով հասկանում ենք իշխանություն ու ընդդիմություն միաժամանակ. «Հայաստանի դեպքում այդպես չէ, որովհետև մենք  բավականին  երկար տարիներ ունեցել ենք մի իրավիճակ, երբ  իշխանությունը ինքը նշանակել է  ընդդիմություն, ու ընդդիմության գործողությունների շատ մասը ղեկավարվել ու պատվիրակվել է իշխանության կողմից։ Այսպիսով որոշակիորեն աղավաղվել է  այն քաղաքական դաշտը, որը պետք է ձևավորվեր ու գործեր հանուն պետության։ 2018 թվականից հետո  փորձ է արվել երկրում նոր իրավիճակ ձևավորել, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը կլինեն իրար հակակշիռներ։ Սակայն դեռևս այդ իրավիճակը ձևավորված չէ, և նշված պատգամավորն էլ ամենայն հավանականությամբ չի պատկերացնում իրավիճակը։ Այդ պատճառով  էլ անում է  այնպիսի հայտարարություններ, որոնք քաղաքական դաշտի ժողովրդավարական գործընթացների հետ որևէ իրական առնչություն չունեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում