Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, ազատ է արձակվել ոստիկանության բաժանմունքից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ Նավալնայան ազատ է արձակվել՝ առանց արձանագրություն կազմելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յուլիա Նավալնայան ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում՝ չարտոնված ակցիային մասնակցելու համար: