Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Հայաստանը մտահոգվելու խնդիր ունի․ երբ Թուրքիան ընդառաջ քայլեր է անում, պարզ է, որ Եվրամիությունը չի կարող այդ քայլերն արհամարհել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

– Պարոն Նավասարդյան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում քննարկել է Եվրոպական միության հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավորությունները: Ձեր կարծիքով՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների բարելավումը Հայաստանին օգո՞ւտ է այն իմաստով, որ Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի հետ կհարաբերվի, թե՞ հակառակը՝ վտանգներ է պարունակում։

Կարծում եմ՝ մտահոգվելու կարիք կա, որովհետև ակնհայտորեն Թուրքիան իր ավանդական մարտավարությունն է իրականացնում։ Այսինքն՝ սկզբից խորացնում է այդ ճգնաժամը հարաբերություններում, անում 10 քայլ, որոնք կարելի է էքսպանսիա համարել արևմտյան գործընկերների ուղղությամբ, հետո մի 2 քայլ հետ քաշվում ու, միևնույն է, ստանում է ավելի բարենպաստ դիրքեր, քան մինչ այդ էր։ Հենց այդ մարտավարության դրսևորումն ենք մենք այսօր տեսնում։ Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ում նախագահ է փոխվել և ակնհայտ է, որ Բայդենը ավելի սերտ հարաբերություններ է հաստատելու Եվրամիության հետ և փորձելու է ԱՄՆ-ին վերադարձնել Արևմուտքի առաջնորդի կարգավիճակը, այլ ոչ թե առանձին պետության, որը կապ չունի այլ արևմտյան գործընկերների հետ։ Դա, բնականաբար, ուժեղացնում է Եվրամիությանը և ուժեղացնում ԵՄ-ի դիրքերը տարբեր հարցերում, որտեղ այն հակասություն ունի Թուրքիայի հետ։ Առաջին հերթին դա Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումներն են Հունաստանի և Կիպրոսի կապակցությամբ։ Կան նաև որոշակի հակասություններ Լիբիայի հետ կապված՝ Եվրամիության և Թուրքիայի միջև։ Այստեղ առաջին հերթին խոսքը Ֆրանսիայի մասին է։ Եվ եթե հաջողվի Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունները վերականգնել, դա կնշանակի, որ Թուրքիան իր էքսպանսիոնիստական քաղաքականության առումով ավելի համեստ կգործի արևմտյան ուղղությամբ և կկենտրոնացնի այդ քաղաքականության իրականացումը մեր տարածաշրջանում։ Իսկ դա, բնականաբար, որոշակի սպառնալիքներ է պարունակում Հայաստանի ու Արցախի համար։

– Հայաստանում կա՞ դրա գիտակցումը, որո՞նք պետք է լինեն մեր անելիքները։

– Տվյալ դեպքում մենք շատ քիչ բան կարող ենք անել, բայց ակնհայտ է, որ մենք էլ պետք է փորձենք հնարավորինս ակտիվացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Մանավանդ որ դրա համար ունենք շատ հստակ հարթակներ՝ երկկողմանի համաձայնագիրը Եվրամիության հետ, որի իրականացումը փաստորեն կարելի է այս պահին սառեցված համարել։ Անհրաժեշտ է Եվրամիությանը ցույց տալ, որ մենք շարունակում ենք լինել իր համար հետաքրքիր գործընկեր, որպեսզի Եվրամիությունը Թուրքիայի հետ իր օրակարգում հաշվի առնի նաև Հայաստանի շահերը։ Որոշ չափով դա կարելի է տեսնել Եվրախորհրդարանի վերջին բանաձևում, որտեղ խոսվում է Արցախի պատերազմի, դրա հետևանքների մասին, ու նաև բավականին լուրջ քննադատություն կա Թուրքիայի գործողությունների վերաբերյալ։ Դա կարելի է երկու տեսանկյունից գնահատել։ Առաջինը՝ դա կարող է քայլ լինել, որպեսզի Թուրքիայի հետ բանակցություններում ունենան լրացուցիչ փաստարկներ ու ավելի լուրջ դիրքերից հանդես գան։ Բայց Հայաստանի հետ մերձեցման հարցերում էլ Եվրամիությունը շարունակում է բաց մնալ։ Բնականաբար, այդ ամեն ինչը պետք է շատ հավասարակշռված իրականացնել ու թույլ չտալ Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերականգնումն ընկալել որպես Ռուսաստանի նկատմամբ որևէ մարտահրավեր։ Այստեղ ուղղակի շատ լուրջ ու որակյալ դիվանագիտության կարիք ունենք։ Թե որքանով դա կկարողանա իրականացնել Հայաստանի արտաքին գործերի քաղաքականությունը՝ ժամանակը թույլ կտա գնահատել։

– Մենք ամեն դեպքում տեսնում ենք Եվրոպայի, հատկապես Ֆրանսիայի նախագահի վերաբերմունքի փոփոխությունը Թուրքիայի նկատմամբ։ Դա ի՞նչ է նշանակում։

– Սա նշանակում է, որ ամեն դեպքում Թուրքիան շատ կարևոր երկիր է և՛ այս տարածաշրջանում, և՛ Եվրոպայում ամբողջությամբ։ Հաշվի առնենք նաև, թե ինչքան թուրք բնակչություն կա առաջատար եվրոպական պետություններում։ Թուրքական համայնքները, ամեն դեպքում, մեծ ազդեցություն ունեն այդ պետությունների քաղաքականության վրա։ Նաև՝ որպես անվտանգության ոլորտում գործընկեր, Թուրքիան մնում է շատ արժեքավոր ՆԱՏՕ-ի համար։ Այսինքն՝ այդ ամենը հաշվի առնելով, որքան էլ լինեն հակասություններ՝ Եվրամիությունը շահագրգռված է Թուրքիայի հետ ունենալ փոխըմբռնման վրա հիմնված հարաբերություններ։ Երբ Թուրքիան էլ ընդառաջ քայլեր է անում, պարզ է, որ Եվրամիությունը չի կարող այդ քայլերն արհամարհել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում