Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Վեթինգ չանցածները ինչպես կարող են վեթինգ իրականացնել, և արդյո՞ք վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու իրավունք կա

Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից հունվարի 19-ի նիստում։

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր։

Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։ «Արդյունքում կմեծանա գործերի քննության արագությունը, կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը»,- վստահ է նախարարը։

Նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ «բարոյական խոչընդոտ» կա նոր դատավորների վեթինգի իրականացման հարցում։ Բարեվարքության ստուգում, վեթինգ իրականացնելու են նրանք, ովքեր իրենք վեթինք չեն անցել։ «Այդ իմաստով, այո, խնդիր կա, բայց թող իրականացնեն, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Օհանյանը։

Բացի դրանից, Օհանյանի խոսքերով, մեծ հարց է՝ իրավունք կա՞ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան ստեղծել, թե՞ ոչ, որովհետև Վերաքննիչ դատարանները սահմանված են Սահմանադրությամբ. «Ես որքան հիշում եմ՝ Սահմանադրության մեջ չկա բաց տող, որ նոր վերաքննիչ ստեղծես։

Առաջին ատյանի դեպքում պարզ է, Սահմանադրությամբ կա մասնագիտացված դատարաններ ստեղծելու իրավունք, որը չի կարելի ասել Վերաքննիչ դատարանների դեպքում։ Տրամաբանական կլիներ, որ հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան ստեղծվեր, բայց այն գործերը, որոնք քրեական են՝ քննի վերաքննիչ քրեականը, իսկ քաղաքացիական գործերը՝ քաղաքացիական վերաքննիչը։ Կրկնում եմ, ոնց որ թե չկա հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան ստեղծելու հնարավորություն»,- ընդգծեց Օհանյանը։

Ինչ վերաբերում է մասնագիտական դատարաններ ստեղծելուն առհասարակ, ապա նախկին դատավորն ասաց, որ առհասարակ մասնագիտացված դատարանները լավ բան են, պետք է որ էֆեկտ ապահովեն։ Այլ հարց է, թե դրանք ինչպես կգործեն Հայաստանում, ինչքանով ապաքաղաքականացված կլինեն ու անկախ կգործեն գործադիրից։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս մեզ հետ զրույցում նկատեց. «Շատ վիճահարույց է, որ հակակաոռուպցիոն դատարանի և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների դատարավորներին վեթինգ են իրականացնելու մարդիկ, որոնց անձը խիստ վիճահարույց է։ «Այդտեղ նույնիսկ տրամաբանություն չկա։ Բացի դա ես բարեվարքության ստուգումը վեթինգ չեմ համարում։ Վեթինգը շատ ավելի խորքային գործընթաց է իրենից ենթադրում։ Զարմանալի չէ, որ արդարադատության նախարարը պարբերաբար նման մանիպուլիացիաների է դիմում, թե ժողովրդի ուզած վեթինգը իրականացվելու է և այլն։ Կրկնում եմ, դա վեթինգ չէ և պետք չէ դրանով հրճվել։ Բայց արդարադատության նախարարը հաճախ է նման բաներից հրճվում, ուրախանում, իսկ վերջում պարզվում է, որ բոլորովին այլ բան է ստացվել»,-ասաց իրավապաշտպանը։

Միևնույն ժամանակ, մեր զրուցակցի խոսքով, խիստ խնդրահարույց է նաև հակակառուպցիոն դատարանների ստեղծումն ինքնին։ Կարապետյանցը դա համարում է իրավիճակային լուծում.«Հեղափոխությունից 2.5 տարի անց մենք պետք է ունենային վեթինգի ենթարկված, ամբողջությամբ բարեփոխված նոր դատական համակարգ, ոչ թե եղած խնդիրների պարագայում գնայինք ինչ որ իրավիճակային լուծումների։ Ես չեմ համարում, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումով ինչ որ բան կփոխվի»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում