Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցեր են տեղի ունենում Ռուսաստանում ամբողջ երկրով մեկ: Դեռևս դժվար է գնահատել, թե քանի մարդ է մասնակցում դրանց. Հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ: Ցուցարարները կազմակերպում են երթեր, պարում, վանկարկում կարգախոսներ (այդ թվում՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Հեռացնել ցարին», «Նավալնի, մենք քեզ հետ ենք» և «Փոփոխություն») և նույնիսկ բախվումներ են լինում ոստիկանության և հատուկ ջոկատայինների հետ:
Ցույցեր են տեղի ունենում Իրկուտսկում, Խաբարովսկում, Տոմսկում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Պերմում, Իվանովոյում, Աստրախանում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում: