Հունվարի 23-ի լույս շաբաթ օրը երեք հրթիռ է արձակվել դեպի Բաղդադի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնում է INA գործակալությունը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության գործակալությունների մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ երկու արկ պայթել է օդանավակայանից դուրս, երրորդն ընկել է բնակելի շենքի վրա: Արդյունքում ոչ ոք չի տուժել:
Դեպքից հետո բոլոր թռիչքները իրականացվել են բնականոն ընթացքով:
Օդանավակայանը պարբերաբար գնդակոծվում է՝ հիմնականում ռազմական օդանավակայանին հարող լինելու պատճառով: