Tuesday, 19 03 2024
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Ադրբեջանական գազը փոխում է Հրվ․ Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը

Սերբիայի միանալը «Թուրքական հոսքին» չի փոխել Հարավարևելյան Եվրոպայի գազի շուկայում ուժերի դասավորությունը: Դա կատարվել է Ադրբեջանից և  Կրկ կղզու մերձակայքում գտնվող հեղուկացված բնական գազի տերմինալից գազի մատակարարման հետևանքով:

2021 թվականի սկզբին Հարավարևելյան Եվրոպայի գազի շուկայում տեղի ունեցան երեք իրադարձություններ, որոնք երկարաժամկետ հեռանկարում հետևանքներ կթողեն տարածաշրջանում և  ընդհանուր առմամբ ԵՄ շուկայում «Գազպրոմի» բիզնեսի վրա: Դրանցից միայն մեկը լայնորեն լուսաբանեցին ռուսական լրատվամիջոցները. հունվարի 1-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տվեց իր երկիր ռուսական գազի մատակարարման հանդիսավոր մեկնարկը նոր երթուղով՝ «Բալկանյան հոսքով»՝ Բուլղարիայով, որը դարձավ «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի շարունակությունը:

Հարավարևելյան Եվրոպայի գազի շուկայում շարժում սկսվեց

Սակայն դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ՝ անցնող տարվա վերջին օրը, Բուլղարիան սկսեց Ադրբեջանից բնական գազ ստանալ Տրանսադրիատիկ գազատարով (TAP), որի կառուցումն ավարտվել էր մի քանի շաբաթ առաջ: Այս իրադարձության նշանակությունն ընդգծելու համար Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հունվարի 1-ին այցելեց Հունաստանին սահմանամերձ Կուլատա գյուղում գտնվող կոմպրեսորային կայան, որտեղ հայտարարեց. «Այսօրվանից` լիարժեք դիվերսիֆիկացում»: Այդպիսով նա ըստ էության հայտարարեց բուլղարական շուկայում «Գազպրոմի» մենաշնորհի ավարտի մասին:

Նոր տարվա երրորդ իրադարձությունը Խորվաթիայի Կրկ կղզու մոտ հեղուկացված բնական գազ (СПГ) ստանալու համար նոր լողացող տերմինալի առևտրային շահագործման մեկնարկն էր: Տերմինալը հեղուկացված բնական գազով ամերիկյան տանկեր ընդունեց և  սկսեց կապույտ վառելիք մղել եվրոպականին միացված գազամատակարարման ազգային համակարգ: Այսպիսով Խորվաթիան, որին մինչ այժմ փաստացիորեն մենաշնորհային ձևով գազ էր մատակարարում «Գազպրոմը», կկարողանա ոչ միայն դիվերսիֆիկացնել իր մատակարարներին, այլև  հանդես գալ որպես գազի արտահանող, օրինակ՝ Հունգարիա և  Ուկրաինա:

«Գազպրոմի» համար այս երեք իրադարձությունների կարևորությունը և  Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարման վրա դրանց հավանական հետևանքները գնահատելու նպատակով դիմենք ռուսական կիսապետական ընկերության արտահանման վիճակագրությանը: Վերցնենք 2019-ի տվյալները, քանի որ կորոնավիրուսային համաճարակի և  համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով անցյալ տարվա ցուցանիշները դժվար թե տիպական համարվեն:

Խորվաթիան կարող էր գործնականում հրաժարվել Ռուսաստանից մատակարարումներից

2019-ին Բալկանյան թերակղզում ռուսական գազի ամենամեծ գնորդները, ըստ «Գազպրոմի» կայքի, Խորվաթիան (2,82 միլիարդ խորանարդ մետր), Հունաստանը (2,41 միլիարդ խորանարդ մետր) և  Բուլղարիան (2,39 միլիարդ խորանարդ մետր) էին: Սերբիան (2,13 միլիարդ խորանարդ մետր) տարածաշրջանում չորրորդ տեղում է:

Ներկայումս շահագործման հանձնված՝ հեղուկացված բնական գազի խորվաթական տերմինալի նախագծային հզորությունը տարեկան կազմում է 2.6 միլիարդ խորանարդ մետր: Այսպիսով, Խորվաթիան բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում ձեռք բերեց տեսական հնարավորություն` գրեթե ամբողջությամբ հրաժարվելու «Գազպրոմի» ծառայություններից: Նա դժվար թե դա անի, բայց Ռուսաստանից գնվող գազի ծավալը կարող է զգալիորեն նվազել:

Ամեն դեպքում, ռուսական ընկերությունն այսուհետ Խորվաթիայում լուրջ մրցակցության հետ է գործ ունենալու, և  դա անխուսափելիորեն կճնշի գների վրա: Ընդ որում, հարկ կլինի մրցակցել ոչ միայն բուն խորվաթական շուկայում: Կրկ կղզու մոտ կայանած՝ հեղուկացված բնական գազի տերմինալի արտադրության զգալի մասը կամ նույնիսկ հիմնական մասը ամենայն հավանականությամբ կարտահանվի: Ենթադրվում է, որ Հունգարիան կդառնա հիմնական գնորդը, չնայած Ուկրաինան նույնպես նշվում է հավանական հաճախորդների թվում:

«Բալկանյան հոսքը» հարկավոր է Հունգարիային և  Ավստրիային մատակարարելու համար

Հունգարիան շատ կարևոր շուկա է «Գազպրոմի» համար: 2019-ին ընկերությունը 11,26 միլիարդ խորանարդ մետր գազ է վաճառել այս երկրին: Հատկապես Հունգարիային, իսկ այնտեղից Ավստրիա, որտեղ գտնվում է ռուսական արտահանման համար կարևոր Բաումգարտենի գազային հանգույցը, պետք է ուղղվի ճնշող մասն այն գազի, որը Ռուսաստանը նախատեսում է մղել «Թուրքական հոսքի»՝ 15,75 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ երկրորդ ճյուղով։

Ի վերջո, Բուլղարիան և  Սերբիան չափազանց փոքր շուկաներ են նման մասշտաբային նախագծի համար, էլ չասած Հյուսիսային Մակեդոնիան (0,3 միլիարդ խորանարդ մետր 2019 թվականին) և  Բոսնիա և  Հերցեգովինան (0,24 միլիարդ խորանարդ մետր): Այսպիսով, «Գազպրոմի» համար Թուրքիայի սահմանից Բուլղարիայի տարածքով «Բալկանյան հոսքի» անցկացումը և  այս նոր տարում Սերբիայի՝ դրան միանալը միջանկյալ փուլեր են հիմնական նպատակին հասնելու ճանապարհին, այն է՝ խողովակը հասցնել մինչև Հունգարիա, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա միայն 2022 թվականին:

Առայժմ, սակայն, «Գազպրոմը» Հունգարիայի շուկա գազ կմատակարարի Ուկրաինայի տարածքով տարանցմամբ, միայն թե այսուհետ ռուսական գազը այս շուկայում պետք է մրցակցի Խորվաթիայից մատակարարումների հետ: Ըստ Croatiaweek-ի՝ Կրկ կղզու մոտակայքում գտնվող հեղուկացված բնական գազի տերմինալի հզորությունն ամբողջությամբ ամրագրված է առաջիկա երեք տարիների համար, 80%-ը վարձակալվել է մինչև  2027 թվականը, իսկ մոտ 50%-ը՝ մինչև  2035 թվականը: Այսպիսով, այս մրցակիցը եկել է երկար ժամանակով և  ակնհայտորեն պահանջարկ ունի, չնայած հեղուկացված գազը սովորաբար ավելի թանկ է, քան գազատարով մատակարարվողը:

Հարավային գազային միջանցքն ամբողջությամբ գործում է

Եթե հեղուկացված բնական գազի ​​այս տերմինալի առևտրային շահագործումը «Գազպրոմի» համար նշանակում է Խորվաթիայում իր մենաշնորհային դիրքի կորուստ և  Հունգարիայում մրցակցության մեծացում, ապա այսպես կոչված Հարավային գազային միջանցքի գործարկման հետևանքով ռուսաստանյան մատակարարը կորցրեց մենաշնորհային դիրքը Բուլղարիայում և  այժմ աճող մրցակցության կբախվի Հունաստանում, ինչպես նաև  Իտալիայում: Ընդ որում, այս պարագայում ստիպված կլինի մրցակցել ոչ թե Կատարից, Ալժիրից կամ ԱՄՆ-ից բերվող հեղուկացված գազի, այլ Ադրբեջանից մատակարարվող, ավելի շահութաբեր խողովակաշարային գազի հետ:

Հարավային գազային միջանցքը երկու խողովակաշարերի համակարգ է: Անդրանատոլիական գազատարը, որը շահագործման է հանձնվել 2019 թ., Ադրբեջանից Վրաստանով կապույտ վառելիք է մատակարարում Թուրքիայի ամբողջ տարածքով մինչև  Հունաստանի սահման: Այնտեղ այն միացված է այժմ շահագործման հանձնված Տրանսադրիատիկ գազատարին, որն անցնում է Հունաստանի և  Ալբանիայի տարածքով, այնուհետև  Ադրիատիկ ծովի հատակով հասնում Իտալիա:

Տրանսադրիատիկ գազատարի հզորությունը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր է, որից 8 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Եվրամիությունում ադրբեջանական գազի հիմնական գնորդի՝ Իտալիայի համար: Իսկ չէ՞ որ Իտալիան ԵՄ-ում «Գազպրոմի» համար Գերմանիայից հետո երկրորդ ամենակարևոր շուկան է. 2019 թվականին ընկերությունը 22,1 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել այս երկրին: Տեսականորեն Տրանսադրիատիկ գազատարը շահագործման հանձնելուց հետո Ռուսաստանից մատակարարվող կապույտ վառելիքի պահանջարկը կարող է նվազել մոտ մեկ երրորդով:

Տրանսադրիատիկ գազատարխողովակաշարային գազ Ադրբեջանից Հունաստանի և  Բուլղարիայի համար

Ավելի լուրջ կորուստներ են սպառնում Բալկաններում: Արդեն 2021 թ. Տրանսադրիատիկ գազատարով Հունաստան և  Բուլղարիա պետք է մատակարարվի 1-ական միլիարդ խորանարդ մետր գազ: Հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ «Գազպրոմից» 2019-ին գնել են մոտ 2.4 միլիարդ խորանարդ մետր, ապա այս երկու շուկաներ ռուսական գազի մատակարարումը կարող է ընկնել մոտ 40-45%-ով, իսկ, օրինակ, տաք ձմռան կամ հակահամաճարակային երկարատև  արգելափակումների պատճառով վառելիքի ցածր սպառման հետևանքով՝ նույնիսկ կիսով չափ:

Համենայն դեպս, ինչպես Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի ամանորյա հայտարարությունը գազի մատակարարման «լիարժեք դիվերսիֆիկացման» մեկնարկի մասին, այնպես էլ հունվարի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հնչեցրած՝ Բուլղարիա այցելելու հրավերը վկայում են ադրբեջանական գազի հնարավոր առավելագույն ծավալ գնելու Սոֆիայի մտադրության մասին:

Հնարավոր է, որ 2021 թվականին Ադրբեջանից 1 միլիարդ խորանարդ մետր գազ գնել Բուլղարիային չի հաջողվի զուտ տեխնիկապես: Ի վերջո, մինչև աշուն Տրանսադրիատիկ գազատարի մատակարարումները կանցնեն Կուլատա գյուղի մոտակայքում գտնվող ժամանակավոր կետով, քանի որ Հունաստան-Բուլղարիա գազի միջհամակարգային փոխկապակցիչի (ինտերկոնեկտոր) կառուցումը հնարավոր չեղավ ավարտել մինչև  2020 թ. վերջը: 182 կմ երկարությամբ և  նախագծային 3 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ այս խողովակաշարը, որը նախատեսված է հունական և  բուլղարական գազի փոխանցման համակարգերը միացնելու համար, թույլ կտա Սոֆիային ոչ միայն ամբողջ ծավալով ադրբեջանական գազ գնել Տրանսադրիատիկ գազատարից, այլև  հեղուկացված գազ ներմուծել արդեն գործող՝ հեղուկացված բնական գազի հունական տերմինալից:

Սերբիան ֆինանսապես շահում է «Թուրքական հոսքի» շնորհիվ

Հարավարևելյան Եվրոպայի գազի շուկայում ուժերի դասավորվածության այսպիսի հիմնարար տեղաշարժերի ֆոնին Սերբիայի միացումը «Բալկանյան հոսքին» պարզապես դեպի այս համեմատաբար փոքր երկիր ռուսական գազի մատակարարման երթուղու փոփոխություն է. նախկինում վառելիքը գալիս էր Ուկրաինայով և  Հունգարիայով, հիմա՝ «Թուրքական հոսքի» պաշտոնական գործարկումից մեկ տարի անց, այն կբերվի Սև  ծովի հատակով, այնուհետև  Թուրքիայի և  Բուլղարիայի տարածքով:

Ընդ որում, Սերբիան ակնհայտորեն ֆինանսական օգուտներ է քաղում երթուղու և  տարանցման վճարների դրույքաչափերի փոփոխությունից, քանի որ, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, դրա հետևանքով ռուսական գազի գինը 240-ից  դոլարից նվազել է  155 հազարի 1000 խորանարդ մետրի համար: Սա մեծացնում է ռուսական գազի մրցունակությունը: Միևնույն ժամանակ, «Գազպրոմը» դեռ չի լուծել Կրեմլի կողմից իր առջև  դրված ռազմավարական խնդիրը՝ ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում