Tuesday, 19 03 2024
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ինչպես է Հայաստանը զրկվել իրավունքի ուժից

Մարտիմեկյան գործի առնչությամբ դատական հերթական նիստում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմը վիճաբանության մեջ մտան մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի հետ, նրան մեղադրելով «Շուշին հանձնելու» կամ «հանձնողներից» լինելու համար: Ռոբերտ Քոչարյանի համակիրները նաև հայտարարում էին, թե «Շուշին հանձնողները» դատում են «Շուշին ազատագրողներին»: Առկա իրողության զգայական և քաղաքական պատճառները, շարժառիթները լիովին պարզ են ու հասկանալի: Երևույթն ունի, սակայն, խորություն, որը գալիս է դեռևս առաջին՝ հաղթական պատերազմից հետո և տարածվում հետհաղթանակային, անկախ պետականության շրջանի վրա, հանրային գիտակցության վրա, հանրություն-էլիտաներ փոխհարաբերության վրա: Արցախի հաղթական պատերազմի մասնակից տարբեր գործիչներ ու նրանց համակիրներ էլ Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում հերոսներին դատելու համար, երբ նրա նախագահության շրջանում մարդիկ հայտնվում էին բանտում: Օրինակ՝ Սամվել Բաբայանի ազատազրկումը Արցախում, կամ Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկումը Երևանում, և այլ օրինակներ էլ: Այդ գործիչների համակիրներն ու պաշտպաններն էլ այն ժամանակի իշխանությանն էին մեղադրում հերոսներին հետապնդելու համար, դրան տալով քաղաքական համատեքստ առ այն, որ դա արվում է արցախյան հարցում դիվանագիտական անհաջողությունների և ինչ-ինչ անցանկալի պայմանավորվածությունների համար:

Արցախը, արցախյան հաղթանակը, արցախյան հարցը և, դժբախտաբար, հիմա նաև պարտությունը Հայաստանում եղել են, կան ու, ցավոք սրտի, դեռ կլինեն ներքաղաքական խաղարկումների խաղաքարտեր, որոնք բավականին վատ ազդեցություն են թողնում պետական զարգացման, հանրային իրավագիտակցության, հանրության պետական մտածողության վրա: Իսկ հարցն այստեղ պարզ է: Պատերազմի հերոս է մարդը, թե ոչ, նա հավասար է օրենքի առաջ այնպես, ինչպես ոչ հերոսները, ինչպես մարդիկ, որոնք երբեք չեն մասնակցել պատերազմի: Ըստ այդմ, եթե որևէ մարդու հանդեպ կա իրավական գործընթաց, կամ անգամ եթե կա քաղաքական հետապնդում ենթադրող գործընթաց, ապա հերոս լինելու հանգամանքը չպետք է դառնա պաշտպանական փաստարկ, որքան էլ այն գայթակղիչ է: Եթե կա ապօրինություն, ապա հավասարապես դատապարտելի է բոլորի նկատմամբ, մարդու նկատմամբ ապօրինությունը դատապարտելի է՝ անկախ որևէ վաստակից: Հետևաբար, պաշտպանությունը պետք է կառուցվի այդ տրամաբանությամբ, որպեսզի նաև այդ տրամաբանությամբ ձևավորվի հասարակական իրավագիտակցությունն ու պետաիրավական ճարտարապետությունը: Պատերազմի, հայրենիքի առաջ հերոսության վաստակը պետությունը պետք է գնահատի ոչ թե իրավական կամ քաղաքական պրեֆերենցիաներով, այլ բոլորովին այլ ասպեկտներով:

Մինչդեռ, Հայաստանում տարածված և առ այսօր տարածվող իրողությունը հետևանք է այն բանի, որ եղել է Հայաստանում հանրային իրավագիտակցություն ձևավորելու գործում: Այդ գործում անպատասխանատվությամբ և շահարկումներով են աչքի ընկել թե՛ իշխանություն և թե՛ ընդդիմություն ներկայացող կամ դիրքավորված քաղաքական ուժերը: Որովհետև նրանք էլ իրենց քաղաքական հաջողությունների պատմությունը գծագրելիս կամ պլանավորելիս ապավինել են ոչ թե իրավունքի ուժին, այլ մանիպուլյացիայի, աճպարարության ուժին: Հայաստանում քաղաքական ուժերը իրավունքից խոսել են ըստ նպատակահարմարության, կոնյունկտուրայի թելադրանքով, ոչ թե իրավունքի ուժի վրա ձևավորված մտածողության ու հոգեբանության բերումով: Դա է նաև պատճառը, որ, լայն իմաստով, իրավունքի ուժից զրկվել է թե՛ Հայաստանի հանրային մտածողությունը, թե՛ փաստորեն նաև Հայաստանի պետական քաղաքականությունը՝ առավել ևս Արցախի հարցում, երբ հաղթանակին հաջորդած մոտ երկու տասնամյակի քաղաքական գործընթացում հայկական քաղաքականությունը, անկասկած, ակամա, բայց խորացրել է հայկական հաղթանակի մի մասի հանդեպ ադրբեջանական իրավունքի մտայնությունը: Մինչդեռ այժմ, երբ, դժբախտաբար, մենք տանուլ ենք տվել հաղթանակի մի մեծ մասը, Հայաստանին և Արցախին առավել քան պետք է հենց իրավունքի ուժի գիտակցումն ու դրա գեներացիան:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում