Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տարակուսելի որոշում․ Լևոն Արոնյանն ընդդեմ երկու ադրբեջանցիների

Նախօրեին հրապարակվեց շախմատային հեղինակավոր Grand Chess Tour 2021 մրցաշարի մասնակիցների ցանկը։ Այն կանցկավի ամռանը հինգ փուլով։ Կարևորագույն այս մրցաշարին կմասնակցի նաեւ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Վերջին պահին հայտնի դարձավ, որ Grand Chess Tour 2021-ում ելույթ չեն ունենա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ինչպես նաև ամերիկացի Հիկարու Նակամուրան։ Մասնավորապես, այս գրոսմաստերները մերժել են մրցաշարի կազմակերպիչների հրավերը։

Կարլսենի և Նակամուրայի փոխարեն մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են միանգամից երկու ադրբեջանցիների՝ Թեյմուր Ռաջաբովին ու Շաքրիյար Մամեդյարովին։ Եթե Մամեդյարովը եղել է խոշոր մրցաշարի մշտական մասնակիցների թվում ապա Ռաջաբովը առաջին անգամ կմասնակցի այս մրցաշարին։ Ռաջաբովին, ինչպես նաև միանգամից երկու ադրբեջանցիների վերջին պահին հրավիրելը որոշակի տարակուսանք է առաջացրել շախմատային աշխարհում։ Պայքարին լրացուցիչ ինտրիգ է հաղորդելու նաև այն, որ Հայաստանը ներկայացնող Արոնյանը պայքարելու է երկու ադրբեջանցի գրոսմայստերների դեմ։ Հիշեցնենք, այս տարվա սկզբին Լևոն Արոնյանը մասնակցելով «Airthings Masters» մրցաշարին զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։Եզրափակչում հայ շախմատիստը զիջել էր նույն Թեյմուր Ռաջաբովին։ Ցավալի պարտությունից հետո Արոնյանն իր շան հետ արված լուսանկար էր հրապարակել Ֆեյսբուք սոցիալական կայքում և գրել. «Դա լավ պայքար էր, Պոնչիկ։ Հաջորդ անգամ մենք բոլորին կհաղթենք, խոստանում եմ»։

Վերջին շրջանում Արոնյանը ցուցադրում է կայուն և բալանսավորված խաղ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Արոնյանը կրկին ձեռնոց է նետել համաշխարհային շախմատի գիգանտներին։ Նման մրցաշարում երկրորդ արդյունքը ցույց տալը ընդունենք, որ հաղթանակ է։ Վստահաբար կարող ենք ասել նաև, որ հայ գրոսմայստերը ոչ միայն պատրաստ է ռևանշի հասնել Ռաջաբովի նկատմամբ այլև յուրաքանչյուր մրցաշարում պայքարել առաջին հորիզոնականի համար։ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանն այս պահին 6-րդն է և ունի 2781 անհատական գործակից։ Արդյունավետ ելույթները շարունակելու դեպքում մեր շախմատիստը կարող է հայնվել աշխարհի լավագույն շախմատիստների եռյակում։ Մասնավորապես 5-րդ հորիզոնականում գտնվող Վաշյե-Լագրավի անհատական գործակիցը՝ 2784 է, իսկ 4-րդ հորիզոնականում գտնվող Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմյաչիի գործաիկցը՝ 2789։ Լավագույն եռյակը եզրափակող չինացի Դին Լիրեինի գործակիցը 2791 է։Այսինքն 6-րդ հորիզոնականում գտնվող Արոնյանը 3-րդ տեղում գտնվող չինացի գրոսմայստերին գործակցի հաշվարկում զիջում է ընդամենը 10 միավորով։

Ինչևէ, Grand Chess Tour 2021-ի մշտական մասնակիցների թվում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում