Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քաղաքական երկնակամարում ինը նոր կուսակցություն, մեկը Սուրբ գիրքն է ուսուցանելու, մյուսը՝ Սահմանադրության կետերն է կյանքի կոչելու

Հայաստանում նոր հիմնադրվող կուսակցությունների պակաս չի լինի 2021-ին։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից հիմնադիր համագումարներ կանցկացնեն ինը կուսակցություններ։
«Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցության հիմնադիրը Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն է, որն ի սկզբանե հայտարարում է՝ կուսակցությունն առաջնորդ չի ունենալու։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ հիմքում Ավտովարորդների միությունն է, վարորդն է։ «Վարորդները, գիտեք, որ բաշխվում են՝ և՛ փոխադրողներ, և՛ սովորական քաղաքացիներ, որոնք բախվում են երթևեկությանը։ Մեր հիմքը վարորդներն են, պատերազմի ժամանակ վարորդներն ընդգրկվեցին «Հայդուկ» ջոկատում, մեծ փորձ ունեցանք հայրենիքի հետ կապված պաշտպանությանը, հիմա որոշել ենք կուսակցությունը բացել, հիմքում ավտովարորդներն են և կամավորական ջոկատների հիմնադիրները, որոնք էլ կազմելու են խորհրդի անդամակցությունը, կուսակցությունը նախագահ չի ունենա։ Օրինակ՝ ջոկատի հրամանատարը 100 հոգի բերում է, դառնում է խորհրդի անդամ»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ հիմքում ընկած է հավատքը, քննադատություն չի հնչելու իրենց շուրթերից։ Կուսակցության անդամները հետագայում չեն քննադատելու ո՛չ իշխանության ներկայացուցիչներին, ո՛չ էլ ընդդիմությանը, այլ Սուրբ գրքի ուսուցանումն են իրականացնելու։ «Սուրբ գրքի ուսուցանումը շատ քիչ է, մեր գերխնդիրը դա է լինելու, հոգևոր կյանքն ենք հզորացնում, ինչը մեր եկեղեցին պետք է աներ։ Եվ նաև խնդիր ունենք ռազմականացնելու պետությունը, այսինքն՝ 2 միլիոն մարդ հավատքի գա և ռազմական գիտություն պատրաստվածություն ձեռք բերի։ Հիշեք Մուսա լեռան 40 օրը, կարդում ենք, քահանան հավատացյալներով գնաց թուրք կառավարիչների մոտ մեռավ, բայց ով լեռը բարձրացավ, հաղթեց»,-հավելեց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ քննադատության խոսք ոչ միայն իշխանությունների հասցեին չեն հնչեցնի, այլ նաև ընդդիմության, և ո՛չ հիմնադիր համագումարին, և՛ ոչ էլ հետո։

«Ժողովուրդը թող որոշի։ Քաղաքականությունը 30 տարի է՝ ասում են՝ անբարոյականություն է, բայց մենք ուզում ենք քրիստոնեությունը տարածենք քաղաքականության մեջ։ Երկու տարի է գոռում եմ, որ վարչական տուգանքների կեսը գոնե մուծեն մարդիկ, բայց կառավարությունը երբ ուզեց, այն ժամանակ արեց»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ իրենց նպատակը իշխանության գալը չէ, թեև արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու են։ «Ես անձամբ ընտրությունների կողմնակից եմ, եթե ազգը պետք է նորից ընտրի, մարդը եթե կարողանալու է պարտությունից հետո էլ հաղթել, բան չկա ասելու»,- ասաց նա։

Թե ով կֆինանսավորի կուսակցությունը, նա նշեց, որ վարորդների ասպարեզում ավտոներդրողները շատ են. «Բացի դրանից, տաքսու ոլորտի տղաները, չնչին գումարներ կլինի, մենք կփորձենք դրամահավաք անել, մարդիկ որ մեզ լսեն, առաջարկեն գումար։ Եկեղեցին մեր կյանք պետք է մտնի, մենք մեզ խաչակիր ենք ուզում անվանել և մոտ ենք դրան»։

«Իրավական պետություն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Քալանթարյանն էլ նշեց, որ թիմով են որոշել կուսակցության անվանումը. ի սկզբանե եղել է ՀԿ, հիմա նպատակն է դառնալ քաղաքական միավոր։

«Ինչու իրավական պետություն… հավատացեք, որ գերզարգացած երկրներում իրավական ոլորտում խնդիրներ միշտ եղել են և լինելու են, և որքան էլ Սահմանադրությամբ իրավական պետություն է, մենք հեռու ենք իրավական երկիր լինելուց, ամեն ինչ պետք է անենք, որ մեր Սահմանադրության առաջին կետը կյանքի կոչենք, և իրավական մի շարք բացերի պատճառով որոշել ենք՝ ոլորտը ավելի ամրապնդելու նպատակով քաղաքական թիմի անունը իրավական պետություն դնենք, հիմնադիրների մեծ մասը ունեն առաջին հերթին իրավաբանական կրթություն, դա էլ որոշ առումներով պատճառ դարձավ, որ քաղաքական կուսակցության անունը իրավական պետություն անվանակոչենք»,-ասաց նա։

Իսկ թե ով է ֆինանսավորում նորահայտ այս կուսակցությանը, Քալանթարյանը նշեց, որ այս հարցը իրենց էլ է հուզում. «Որևէ անհատ մեզ չի ֆինանսավորում, նման բան չկա, մենք ինքներս ենք մեզ ֆինանսավորում, թիմում կայացած մարդիկ են, փայլուն հետագիծ ունեն»։ Ասաց, որ այս փուլում անուններ չի հրապարակի, բայց, քանի որ իրենց գործելաոճի հիմքում թափանցիկությունն է, առաջիկայում թիմակիցները ելույթներով հանդես կգան։ Արտահերթ ընտրություններին կմասնակցեն. «Փորձելու ենք մասնակցել, փորձելու ենք մեր ներդրումը բերել ընտրություններին, փորձել ոչ թե ինչ-որ բան ակնկալել, այլ ընտրությունների գործընթացում նորարարություն մտցնել։ Փորձելու ենք անել ամեն ինչ, որ ընտրական գործընթացները լինեն իրավաչափ, ԸՕ սահմանված կերպով։ Մեր երկրում շատ բան կախված է ճիշտ ընտրություններից, ժողովուրդը չի սխալվում, և եթե մենք կարողանանք տևական ժամանակ մի քանի ընտրություններ անցկացնել արդար ձևով, վստահեցնում եմ, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում կզգանք այդ ընտրություն թողած դրական արդյունքները»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր Սուրեն Պետրոսյանն էլ կարծում է, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ այլևս այլընտրանք գոյություն չունի. «Գոնե հասարակության համար այլընտրանք չկա: Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ հասարակությունը դեմ է իշխանությանը, միևնույն ժամանակ դեմ է առաջարկվող այլընտրանքին, դեմ է այդ 17 կուսակցություններին: Արդյունքում ունենք պետական ինստիտուտների քայքայման պրոցես, որտեղ նոր քաղաքական դերակատարներ չեն գեներացվում։ Միանգամից հայտ ներկայացնելով՝ չենք հավակնում փրկչի կերպար ձեռք բերել, պարզապես նոր ուժեր են պետք, որոնք նոր մշակույթ կբերեն քաղաքական դաշտ, և կկայանանք ժամանակի ընթացքում որպես այլընտրանք»,- ընդգծեց նա:

Սուրեն Պետրոսյանը խոստովանեց, որ իրենք հստակ գիտակցում են, որ բավականին բարդ պրոցես կլինի իրենց համար խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաջողություն գրանցելը. «ԱԺ-ում տեղ ունենալու շանսերը շատ փոքր կլինեն: Նախնական որոշում ունենք մասնակցել ընտրություններին, բայց քաղաքական ժամանակն իր մեջ շատ անորոշություններ է պարունակում։ Հիմա մեր կուսակցության հայեցակարգի վերջին շտրիխներն ենք անում»:

Հարցին, թե ո՞վ է ֆինանսավորելու կուսակցությունը, նա պատասխանեց. «Ֆինանսավորման մասին ասեմ, թե ինչ տրամաբանություն է գործում. մի ինչ-որ մաս ինքներս մեզ ենք ֆինանսավորում: Ի դեպ, այն ինչ կասեմ, գուցե շատերը կասկածի տակ դնեն, բայց ժամանակի ընթացքում ավելի պարզ կլինի: Երկրորդ՝ Սփյուռքը, եվրոպական Սփյուռքը, ռուսական Սփյուռքը և մի փոքր մաս էլ ամերիկյան Սփյուռքը։ Պարզապես անհատ հայեր, որոնք իրականում շահագրգռված են նոր ուժերի ձևավորմամբ, որոնք ինստիտուցիոնալ փոփոխություններ կարող են բերել։ Անհատներ են Եվրոպայում և Ռուսաստանում։ Ի դեպ, այն անհատներն են, որոնք պատերազմի ժամանակ հսկայական օգնություն են ցուցաբերել Հայաստանին»:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կողմնորոշմանը, Պետրոսյանն ասաց. «Արտաքին քաղաքական կողմնորոշում չի կարող լինել, մենք շեշտը արտաքին քաղաքականության ոչ թե կողմնորոշման, այլ ինքնորոշման վրա ենք դրել»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում