Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

Կզբաղվի՞ Բայդենը մոռացված Կենտրոնական Ասիայով և Կովկասով․ Eurasianet (ԱՄՆ)

Երբ հունվարի 20-ին Ջո Բայդենը դառնա ԱՄՆ նախագահ, նրան շրջապատելու է նախկին ԽՍՀՄ երկրներում աշխատանքի մեծ փորձ ունեցող արտաքին քաղաքական թիմ: Սակայն հարցը՝ կկարողանա՞ (և կցանկանա՞ արդյոք) Վաշինգտոնը նշանակալից ազդեցություն ունենալ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, մնում է անպատասխան:

Բայդենը վաղուց ԱՄՆ ամենանշանակալից արտաքին քաղաքական գործիչներից է, և տարածաշրջանում նրա աշխատանքը սկսվել է 1970-ականներից: Փոխնախագահ լինելով Բարաք Օբամայի օրոք՝ նա առաջին ջութակի դերն էր կատարում արտաքին քաղաքական հարցերում և անձամբ ծանոթ է տարածաշրջանի առաջատար գործիչների հետ:

Մասնավորապես՝ Բայդենը Վրաստանի վաղեմի աջակիցն է: Սենատոր եղած ժամանակ նա Ռուսաստանի և հարավօսերի հետ 2008-ի պատերազմից հետո Վրաստանին միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնելու փաթեթի նախաձեռնողներից մեկն էր: 2020-ի նոյեմբերին նրա նախագահ ընտրվելուց հետո շատ վրացիներ տարածեցին 2009-ին Վրաստանի խորհրդարանում Բայդենի ելույթի տեսանյութը (այդ ժամանակ նա փոխնախագահ էր), երբ նա մեջբերում էր բանաստեղծ Իլյա Ճավճավաձեին և երկիրն անվանում «ոգեշնչման աղբյուր»:

Սակայն հետո Օբամայի վարչակարգում Բայդենը զբաղվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» հարցերով, ինչը վրացիները համարում էին իրենց ագրեսիվ թշնամու խաղաղեցման միամիտ քաղաքականություն:

Աշխարհը, և հատկապես հետխորհրդային տարածքը, շարունակում է արմատապես փոխվել, և առայժմ հասկանալի չէ՝ ինչ կարող է Բայդենը հիմա բերել տարածաշրջանին: Նրա արտաքին քաղաքական թիմի առանցքային շատ խաղացողներ Օբամայի վարչակազմից են, որ այն ժամանակներից աշխատել են վերլուծական կենտրոններում ու համալսարաններում կամ խորհրդական են եղել: Նրանցից շատերը հիմա Ռուսաստանի նկատմամբ «բազեի դիրք» են գրավել:

«Բոլորը, որ միանում են Բայդենի վարչակազմին, ընդունակ մարդիկ են, բայց նրանց մեջ նոր դեմքերն այնքան էլ շատ չեն: Մեզ պետք են լինելու նոր գաղափարներ»,- ասել է Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Սթրոնսկին:

Բայդենի թիմի առանցքային դեմքերից են.

  • Էնթոնի Բլինկեն՝ պետքարտուղարի պաշտոնում. նա պետքարտուղարի տեղակալ էր Օբամայի վարչակարգում:
  • Ուենդի Շերման՝ Բլինկենի տեղակալ. նա 2015-ին Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրի ԱՄՆ գլխավոր բանակցողն էր:
  • Ուիլյամ Բըռնս՝ ԿՀՎ-ի տնօրեն. Օբամայի ժամանակ նա ևս եղել է պետքարտուղարի տեղակալ, իսկ մինչ այդ ԱՄՆ դեսպանն էր ՌԴ-ում:
  • Վիկտորյա Նուլանդ՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ. նա հայտնի է 2013-ին Ուկրաինայում իր ակտիվ հակառուսական գործունեությամբ:
  • Անդրեա Քենդալ-Թեյլոր՝ Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն. նա վաղուց է զբաղվում Ադրբեջանով ու Ղազախստանով:
  • Ամանդա Սլոաթ՝ Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի տնօրեն (ներառյալ Կովկասը):
  • Նենսի ՄաքԷլդաունի՝ փոխնախագահ Քամալա Հարիսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական. նա Բաքվում և Անկարայում աշխատել է որպես ԱՄՆ դեսպանատներում դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ:

«Բայդենի [փոխնախագահի] պաշտոնից հեռանալուց հետո աշխարհը շատ է փոխվել: Գիտակցո՞ւմ են արդյոք այս մարդիկ, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը խարխլվել է, որ աշխարհը հիմա շատ ավելի բազմաբևեռ է, և ԱՄՆ-ի համար իրապես դժվար է լինելու առաջ մղել ժողովրդավարության գաղափարները՝ հաշվի առնելով քաոսը, որ մեզ մոտ եղել է»,- ասել է Պոլ Սթրոնսկին Eurasianet-ին տված հարցազրույցում:

Նոր վարչակարգը, հավանաբար, առնվազն կակտիվացնի փոխգործակցությունը տարածաշրջանի հետ, մինչդեռ Թրամփի վարչակազմը զգալիորեն հեռացել էր: Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կենտրոնացել էր մի քանի առաջնահերթությունների՝ Չինաստանի, Իրանի, Իսրայելի, Հյուսիսային Կորեայի վրա, իսկ մնացած աշխարհը հաճախ անտեսվում էր:

Դա վերաբերում էր նաև Կովկասին ու Կենտրոնական Ասիային: Երբ 2019-ին լարվածության հերթական փուլն էր ԱՄՆ մերձավոր գործընկեր Վրաստանի և Ռուսաստանի միջև, Վաշինգտոնի անգործությունը աչքի էր զարնում: Նույնը եղավ, երբ 2020-ի վերջին պատերազմ սկսվեց հայերի ու Ադրբեջանի միջև:

Եթե տարածաշրջանը հայտնվում էր Թրամփի վարչակազմի ուշադրության ոլորտում, սովորաբար դա բացատրվում էր նրանով, որ տարածաշրջանը ինչ-որ կերպ առնչվում է այլ գերակայությունների: Առավել վառ օրինակը 2018-ին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր Կովկաս: Այցը հիշվեց նրանով, որ Բոլթոնը հայերին ասաց, թե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը պետք է լուծել, որ օգնեն Վաշինգտոնին մեկուսացնելու Իրանին:

Հայ-ադրբեջանական պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ: Բարձր մակարդակում ԱՄՆ մասնակցութունն աննշան էր. մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ չհամակարգված հայտարարություններ արեցին, իսկ Թրամփը մի քանի անգամ խոսեց պատերազմի մասին. Նրան, թերևս, այդ անելուն դրդեց հայկական դրոշների ներկայությունը նրա նախընտրական հանրահավաքներում:

Բայդենի թիմը կոնֆլիկտի վերաբերյալ հանդես եկավ լուրջ հայտարարությամբ: Բայց նոյեմբերին պատերազմն ավարտվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի հայտարարությամբ, և Ռուսաստանը, անկասկած, հիմա դոմինանտ դեր ունի կոնֆլիկտի հետևանքների հաղթահարման մեջ: Նոր վարչակարգի օրոք ԱՄՆ-ը հավանաբար կփորձի առավել ակտիվ մասնակցություն ունենալ կոնֆլիկտի լուծմանը, բայց «ես չգիտեմ՝ ինչքանով է դա հիմա հնարավոր, այդ գնացքն արդեն մեկնել է»,- ասել է Սթրոնսկին:

Այնուհանդերձ, երկու կողմերն էլ հույս ունեն, որ ԱՄՆ-ը ավելի ակտիվ կներգրավվի, գոնե Ռուսաստանից իրենց կախվածությունը թուլացնելու համար: Թեպետ Ադրբեջանն անհանգստացած է, որ դեմոկրատները Վաշինգտոնում «սովորաբար բարեկամություն են անում հայկական լոբբիի հետ», Բաքուն ևս սպասում է, որ ԱՄՆ-ը առավել կոշտ քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ՝ ասել է Ադրբեջանի կառավարությանն առընթեր Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիևը: Սակայն «ես մեծ փոփոխություններ չեմ սպասում», ասել է նա Eurasianet-ին: «Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասից ԱՄՆ-ը սկսեց հեռանալ Բարաք Օբամայի օրոք, և ես չեմ ակնկալում առավել ակտիվ մասնակցություն Բայդենի օրոք»,- հավելել է Շաֆիևը:

Իրանի հարևանների համար նշանակալից առաջընթաց կլինի Բայդենի՝ Թեհրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը վերականգնելու մտադրությունը: Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի ռազմատենչ դիրքորոշման համապատկերում, հարևան երկրները, առաջին հերթին՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մշտապես տաշեղ դառնալու սպառնալիքի տակ էին, եթե Իրանի դեմ պատերազմ սկսվեր:

Ստրոնսկու խոսքերով՝ մյուս առանցքային հարևանների՝ Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ վերաբերմունքը նույնպես վճռորոշ նշանակություն կունենա, սակայն այստեղ ամեն ինչ պակաս կանխատեսելի է: Վաշինգտոնում բոլորը, անկախ քաղաքական հայացքներից, Չինաստանը համարում են սպառնալիք ԱՄՆ գերակայությանը, բայց նաև անհրաժեշտ գործընկեր գլոբալ հարցերում: Մինչդեռ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նշանակալիորեն փոխվել է վերբեռնման ժամանակներից, և հիմա Բայդենի շատ կողմնակիցներ Ռուսաստանը համարում են երկիր, որը կործանարար ազդեցություն ունի և՛ գլոբալ մակարդակում, և՛ ԱՄՆ-ի համար:

«Հաշվի առնելով Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ այդքան մեծ ուշադրությունը՝ եթե այդ երկրների հետ հարաբերությունները շարունակեն վատանալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունները կհայտնվեն խաչաձև կրակի տակ»,- կարծում է Պոլ Սթրոնսկին:

Կովկասն ու Կենտրոնական Ասիան լավագույն դեպքում կմնան երկրորդական գերակայություն. հնարավոր է միայն մեկ բացառություն:

«Միակ երկիրը, որի հետ փոխգործակցությունը կարող է վերականգնվել, Վրաստանն է,- ասել է Սթրոնսկին:- Բայդենը շատ է հետաքրքրված Վրաստանով. Օբամայի վարչակարգում նա պատասխանատու դեմք էր Ուկրաինայի և Վրաստանի հարցով»:

Թբիլիսիում, անկասկած, դրա հույսն ունեն՝ ասել է Քաղաքականության վրացական ինստիտուտի տնօրեն Կոռնելի Կակաչիան: «Թրամփի վարչակազմի օրոք ու նույնիսկ ավելի վաղ տարածաշրջանն անտեսվել է,- ասել է նա Eurasianet-ին:- Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բախումը ակնհայտորեն ցույց տվեց արևմտյան մեծ խաղացողների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի բացակայությունը, ինչը տարածաշրջանում իշխանության վակուում ստեղծեց»:

 

Ըստ Կակաչիայի՝ Վրաստանը կնախընտրեր մեծապես շեշտը դնել ժողովրդավարության խթանման, ռազմական համագործակցության ընդլայնման և ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը վերսկսելու վրա: «Վրաստանն ավելի մեծ ուշադրություն է ակնկալում ԱՄՆ-ից»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում