ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ստեփանավանի, Սևանի, Վարդենիսի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
✅Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։
✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
✅Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: