ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևանում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։