Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը». բացահայտում՝ պատգամավորի հարցին ի պատասխան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դուք աշխատել եք «Բաց հասարակության հիմնադրամներ»-ում: Քանիցս հնչել են որակումներ, որ Սորոսի հիմնադրամը գործել է ՀՀ-ի դեմ։ Կուզենայի՝ հստակ ասեիք՝ գործելու եք հանո՞ւն ՀՀ-ի, թե՞ ընդդեմ»:

ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Իհարկե, ես գործելու եմ բացառապես հանուն Հայաստանի։ Բայց ասածս չի նշանակում, թե ես որպես իրողություն եմ ընդունում այն, որ հիմնադրամն այլ գործունեություն է իրականացրել։ Դուք էլ ասացիք, որ խոսակցություններ են դրանք։

Բնականաբար, դրանց ուժգնությունն ինձ չի կաշկանդում, խոսակցությունները չեն ազդում իմ նվիրվածության վրա։ Քանի դեռ խոսակցությունները փաստեր չեն, չէի ուզենա արձագանքել»,-պատասխանեց Դավիթ Խաչատուրյանը, ապա մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ:

«Եթե դա համարվում է բացասական բան, օրինակ, ասեմ՝ իմ գործընկեր Հրայր Ղուկասյանը, որը չորս տարի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ էր, նաև՝ նախագահ, նշանակվել էր Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական, ու որևէ մեկի մոտ հարց չառաջացավ», – նշեց նա:

Իսկ ո՞վ է Հրայր Ղուկասյանը. նա, բացի Սերժ Սարգսյանի օգնականը լինելուց, եղել է նրա ռեֆերենտը։ Ղուկասյանի հայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, մինչև Հայաստանի անկախացումը դատավոր է եղել, իսկ 90-ականներին եղել է Հայաստանի գերագույն դատարանի դատավոր, 1999-ից էլ մինչև 2012 թվականը, այսինքն՝ մինչև թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր:

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը»։ Ու հիմա առնվազն տարօրինակ է, որ նրա քաղաքական թիմի անդամները քննադատում են գործող իշխանությանը սորոսականներին պաշտոններ տալու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում