Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պայմանագիր է ստորագրել Pfizer և BioNTech ընկերությունների հետ` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 40 միլիոն դեղաչափ մատակարարելու մասին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
Նրա խոսքերով՝ կազմակերպությունը պայմանագիր է կնքել իր COVAX ծրագրի միջոցով։
Նա նշել է, որ ԱՀԿ-ն նաև AstraZeneca / Oxford պատվաստանյութի 150 միլիոն դեղաչափ է սպասում, որը օգտագործվելու է արտակարգ իրավիճակներում։
Գեբրեյեսուսը հաղորդել է, որ COVAX ծրագրի շրջանակներում պատվաստանյութերի բաշխումը կսկսվի փետրվարին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում նախատեսվում է COVID-19- ի դեմ 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ առաքել: