Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել Շուշիի վերաբերյալ

Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է երեկ՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մամուլում «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է» վերտառությամբ լուրերին։

Լրատվականները վարչապետին ցիտելով մեջբերում էին. «Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»: Այս մեջբերումն այսօր արդեն ադրբեջանական մամուլի գլխագրերում է։

Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել և խեղաթյուրվել է։ ՀՀ վարչապետը, անդրադառնալով պատգամավորի այն հարցադրմանը, ըստ որի ՌԴ նախագահի հոկտեմբերի 18-ի առաջարկին համաձայնելու դեպքում «Շուշին կմնար հայկական», ասել էր․

«Ես ուզում եմ ասել հետևյալը, որ, ընդհանրապես, չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ըստ որի ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակիչներով բնակեցված Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով։  Նաև ասում եք, թե հայտարարել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ապա ձևակերպեք»։

Այսպիսով՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե նրան, որ Շուշին «ադրբեջանական քաղաք» է, այլ նրան, որ տարիներ շարունակ քննարկված տարբերակների արդյունքում և պատերազմում հոկտեմբերի 18-ի դրությամբ ստեղծված իրադրության հետևանքով այնտեղ, միևնույն է, վերականգնվելու էր խորհրդային, ոչ թե նախախորհրդային շրջանի ժողովրդագրական պատկերը, և բնակչության մեծամասնությունը կազմելու էին ադրբեջանցիները։

Շուշիի բնակչությունը նախախորհրդային և խորհրդային տարիներին

1897 թվականի  Ռուսաստանի կայսրության բնակչության առաջին մարդահամարի համաձայն Շուշի քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում էր 25 881 մարդ: Բնակիչներից 14 420-ը հայեր էին, թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) թիվը՝ 10,778: Բացի հայերից ու թաթարներից ապրում էին նաև ռուսներ, լեհեր, մոլդովացիներ, ռումինացիներ, վրացիներ, գերմանացիներ, պարսիկներ և հրեաներ։

Խորհրդային միության տարիներին՝ 1926-ի առաջին մարդահամարի տվյալներով, Շուշիի բնակչությունը կտրուկ նվազել էր՝ կազմելով 5104, որից 4900-ը ադրբեջանցիներ էին, 93-ը՝ հայ և 9-ը՝ ռուս։ 1979 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության թիվը կազմում էր 10784։ Ադրբեջանցիները 9216-ն էին, հայերը՝ 1409-ը և մնացածը այլազգիներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում