Բեյրութի պայթյունի մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներ Իգոր Գրեչուշկինը և Բորիս Պրոկոշևը չեն արտահանձնվի այլ պետությունների: Այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանք չեն արտահանձնվի այլ պետության, ինչպես նաև արտահանձնման նպատակով չեն կալանավորվի Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ այլ պետությունների իրավասու մարմինների հարցապնդմամբ»,- հայտարարել են գերատեսչությունում:
Նրանք նաև նշել են, որ արտասահմանյան պետությունների իրավասու մարմիններից արտահանձնման վերաբերյալ հարցապնդումներ դեռ չեն ստացվել:
Գրեչուշկինին էր պատկանում չոր բեռնատար Rhosus նավը, որից 2014թ.-ին առգրավվել էր 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որն էլ հետագայում դարձել էր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը: Պրոկոշևը Rhosus-ի նավապետն էր: Ավելի վաղ Ինտերպոլը նրանց հետախուզում էր հայտարարել: