Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Ինչի համար է Իրանի արտգործնախարարը գալիս Հայաստան. «6-ի ալյանսի» ուրվագծերը

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆը պատրաստվում է ռեգիոնալ մեծ այցի՝ Ռուսաստան, հետո Կովկասի երեք երկրներ: Զարիֆը նաև հայտարարել է, որ քննարկում են Թուրքիա այց կազմակերպելու հնարավորությունը: Մեծ հավանականությամբ, Իրանի արտգործնախարարի այցը վերաբերում է 3+3 ձևաչափին, որի վերաբերյալ Թեհրանը խոսում էր դեռևս Արցախի դեմ պատերազմի օրերին: Այն ժամանակ ռեգիոնալ շրջագայության ելավ Իրանի նախագահի ներկայացուցիչը՝ փոխարտգործնախարար Արագչին, որը կողմերին էր ներկայացնում ռեգիոնալ կարգավորման իրանյան պլանը: Այդ պլանը, ըստ էության, մերժվեց, Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեցին պատերազմը և թուրքական ազդեցությունը ամրապնդեցին Իրանի հյուսիսային սահմանին, այնտեղ չեզոքացնելով ռուսական ազդեցությունը: Նոյեմբերի 9-ին ռեգիոնալ հանգուցալուծման հարցում Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին առանց Իրանի: Իրանը մեծացրեց իր ռազմական ներկայությունը հյուսիսային սահմանին, ինչը հատկանշական էր՝ տեղի ունեցավ պատերազմից հետո: Ասել կուզի, Թեհրանը նոյեմբերի 9-ից հետո սպասում է վտանգներ: Մեծ հավանականությամբ, Թեհրանը թուրքական հաղթանակը համարում է ՆԱՏՕ հաղթանակ, ըստ այդմ՝ համարում է, որ հյուսիսային սահմանին Թուրքիայի միջոցով ազդեցություն է ստանում ՆԱՏՕ-ն: Թուրքիան պատերազմից հետո հրապարակ բերեց 6-ի ալյանսի գաղափարը՝ դարձյալ 3+3 սկզբունքով: Դա, ըստ էության, պատերազմի ընթացքում Իրանի առաջ քաշած գաղափարի որոշակի թուրքական ինտերպրետացիա է:

Սակայն այս դեպքում, արդեն այն ստատուս-քվոյից հետո, որ հաստատեց Թուրքիան: Հետևաբար, Թուրքիան փորձելու է 6-ի ալյանսի գաղափարը ծառայեցնել ընդամենը իր դիրքերը ռեգիոնում ամրագրելուն: Այդ պարագայում ինչ է անելու Թեհրանը, որը ռազմավարական իմաստով Արցախի դեմ պատերազմի տանուլ տված կողմ է: Թեհրանը ընդունելո՞ւ է 6-ի գաղափարը, փորձելով դրա դիմաց Անկարայից ստանալ որոշակի երաշխիքներ, որ Թուրքիան հյուսիսային սահմանում չի գործի Իրանի դեմ՝ ՆԱՏՕ ռազմավարության համատեքստում, թե՞ Իրանը փորձելու է Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում ստանալ ընդհանուր համաձայնություն Թուրքիային զսպելու տրամաբանության շուրջ: Այդ տարբերակը Հայաստանի համար աջակցության արժանի տարբերակ է՝ ի տարբերություն Թուրքիայի հետ պայմանավորվելու հավանական տարբերակին: Որովհետև Հայաստանը գործնականում միակն է ռեգիոնում, որը չունի Թուրքիայի հետ պայմանավորվելու ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում