Tuesday, 23 04 2024
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ

«Նոր բանակ կառուցելու խնդրի առաջ ենք կանգնած»

Հայաստան և Արցախ պարբերաբար այցելող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ։ Բլոգերը, որ Հայաստանում այցելում է վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքների անդամներին, նկատել է, որ այդ զինվորները կյանքի և առողջության ապահովագրություն չունեն: Նա բերում է Իսրայելի օրինակը, որտեղ այդ ամենն ամրագրված է օրենքով, պետությունը զինվորների հիվանդանալու, վիրավորվելու կամ զոհվելու դեպքում ապահովագրական վճարներ է կատարում։

«Երբ ես ծառայում էի իսրայելական բանակում, գիտեի, որ եթե ինձ հետ ինչ-որ դժբախտություն պատահի, իմ ընտանիքը խոշոր ապահովագրական վճարներ կստանա՝ մոտ 500 հազար դոլարի չափով զոհվելու դեպքում, իսկ վիրավորվելու դեպքում՝ մի քիչ պակաս, այսօր այդ գումարը կրկնապատկվել է»,- գրել է Լապշինը։

Շատ կարևոր հարց է՝ հատկապես զինվորների առողջության հետ կապված ապահովագրական ինստիտուտի ներդրումը։ ՀՀ-ում արդեն մի քանի տարի է՝ գործում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, բայց այդ օրենքի որոշակի կարգավորումներ հնարավորություն են տալիս արձանագրելու, որ փոխհատուցումների ինստիտուտը գործում է կոնկրետ որոշակի պայմանների առկայության դեպքում, օրինակ՝ պատերազմական գործողություններին մասնակցելու, մարտական հերթապահության ընթացքում տեղի ունեցած դժբախտ դեպքերի ժամանակ կամ մարտական առաջադրանք կատարելիս։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։ Փաստաբանը կարևորում է ԶՈւ անձնակազմի ապահովագրության ինստիտուտի ներդրումը։

«Բնականաբար, կարևորում եմ և գտնում եմ, որ, վաղ թե ուշ, անպայման պետք է գնանք այդ ճանապարհով, որն էլ ավելի գրավիչ կդարձնի զինվորական ծառայությունը մեր հասարակության տարբեր շերտերի համար, և առավել բարձր կլինի անվտանգային մակարդակը, քաղաքակրթական մշակույթ կներդրվի մեր ԶՈՒ-ում։ Ուստի գտնում եմ, որ, վաղ թե ուշ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, հատկապես այս պատերազմից հետո, երբ, ըստ էության, նոր բանակ կառուցելու խնդրի առաջ ենք կանգնած և պարտավոր ենք որակապես նոր իմպուլսներ, նոր գաղափարներ, նոր գրավիչ առաջարկներով խթանել հասարակության տարբեր շերտերի մոտ զինվորական ծառայությունը, առավել ևս, իմ համոզմամբ, զինվորական ծառայությունը պետք է դառնա էլիտար մասնագիտություն, պետք է զինվորական ծառայության մեջ գտնվող մարդկանց սոցիալական երաշխիքները այնպիսի սանդղակի վրա գտնվեն, որ մենք հասկանանք այդ ծառայության առանձնահատկությունը, որ այդ մարդիկ իրենց կյանքն են վտանգի տակ դնում բոլորիս համար, և պետք է նրանք սոցիալական երաշխիքների ապահովման տեսանկյունից գտնվեն արտոնյալ դիրքերում։ Եվ պետք է ընդունել, որ, այո, բանակը թանկ հաճույք է, բայց անվտանգ ապրելու համար պետք է թանկ վճարել»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով Լապշինի ներկայացրած գումարի չափին՝ զոհվելու դեպքում 500․000 դոլարի չափով աջակցություն Իսրայելում, Նորիկյանը նշեց, որ մեր օրենսդրությունը փաստացի այս պահին սպայի՝ մարտական գործողություններին մասնակցելիս զոհվելու դեպքում 20 տարվա ընթացքում նախատեսում է մինչև 150․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխհատուցում զոհված սպայի ընտանիքի անդամներին, մինչև 70 միլիոն՝ շարքային կազմին, հաշմանդամություն ստացածներին՝ 52 միլիոն, այսինքն՝ կան դրամական չափեր, որոնք այդ կատեգորիայի զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում են, բայց քսան տարվա ընթացքում։ «Չգիտեմ, թե ինչ հաշվարկներ են դրված Իսրայելում զինծառայողի զոհվելու դեպքում, բայց ակնհայտ է, որ խոսքը տարբեր տնտեսական քաշ ունեցող երկրների հնարավորությունների մասին է»,- ավելացրեց Նորիկյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նորայր Նորիկյանը նշեց նաև, որ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամ դառնալու դեպքում դրամական աջակցություն տրամադրելու կարգ կա, բայց այդ գումարները նվազ են՝ հուղարկավորության ծախս՝ երկու միլիոն, գերեզմանի կառուցման համար էլի որոշակի գումար, բայց դրանք չնչին գումարներ են և չեն կարող լուծել զինծառայողների ընտանիքների խնդիրները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում