Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Մասնագիտացված դատարանները ողջունելի են, բայց Հայաստանի դեպքում՝ ավելորդ ճոխություն է

Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որով քրեական գործեր քննող դատավորների համար 2 նոր մասնագիտացում է կիրառվելու՝ մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող դատավորներ։ Դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում, ԲԴԽ-ի կողմից ընտրվելու և ուսուցանվելու են, ապա նշանակվեն։

Դեռևս կառավարությունում այս նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողությանը, կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ, որոնք իրարից էապես տարբերվում են։ «Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Եվ մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է նաև, որ պետք է ներդրվեր մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով, կրկին դրանց քննության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով»,- դեռևս կառավարության նիստում ասել էր նախարարը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես դրական է վերաբերում մասնագիտացված դատարանների ստեղծմանը, բայց ներկա դատական համակարգի ու Հայաստանի տնտեսության պարագայում սա կարող է դիտվել որպես ավելորդ ճոխություն։ «Ես ողջունում եմ մասնագիտացված դատարանները։ Ինչքան շատ մասնագիտացված դատարան, այնքան հավանականությունը մեծ է, որ գործերը կքննվեն պրոֆեսիոնալ մակարդակում, բայց հիմա, ես կարծում եմ, որ սա ճոխություն է, որովհետև հասարակությունը առանց այդ էլ հարկերի տակ ճգնում է։ Այսպիսով լրացուցիչ բեռ է դրվում հարկատուների վրա միայն այն բանի համար, որ մենք չունենք պրոֆեսիոնալ դատարաններ։ Կարելի է քրեական մասնագիտացված դատավորներից, որոնք որ լավը չեն, պրոֆեսիոնալ չեն, ձերբազատվել ու բերել պրոֆեսիոնալների, որոնք կարող են գալ ու գործերը քննել պրոֆեսիոնալ մակարդակում։ Հարկ չկա գնալ նոր դատավորներ բերել ու միաժամանակ վճարել այն ոչ պրոֆեսիոնալներին արդարադատություն չիրականացնելու համար։ Այս կոնտեքստում սա ինձ մտահոգում է, բայց եթե կտրվենք հայկական իրականությունից, ապա մասնագիտացված դատարանները, ամեն դեպում, ողջունելի են»,- ընդգծեց փաստաբանը։

Մեր զրուցակցի խոսքերով, եթե շարունակում ենք մնալ հայաստանյան իրականության մեջ, ապա սա կարող է դիտվել ընդամենը որպես կոսմետիկ փոփոխություն, քանի որ, եթե առանձնացվում են մինչդատական վարույթն ու կոռուպցիոն գործերը և մնացած քրեաիրավական գործերով դատավորները թողնվում են ոչ պրոֆեսիոնալների հույսին, ապա մեծ ակնկալիքներ ունենալ չի կարելի։ Ավելին, Գյոզալյանի խոսքերով՝ մեծ անջրպետ է առաջանալու։ Օրինակ՝ այս գործերը, որոնք պետությունը կհամարի կարևոր, դրանք կքննվեն բարձր պրոֆեսիոնալիզմով, իսկ մնացած գործերը կմնան ոչ պրոֆեսիոնալների ձեռքին. «Հայկական իրականության մեջ, բոլոր դեպքերում, դատական բարեփոխումները պետք է իրականացվեին, և ենթաճյուղեր չպետք է ստեղծվեին։ Երբ պետությունը քրեական արդարադատության մասով իր առաջ դրված խնդիրը գոնե կարողանար իրականացնել, ապա սրա կարիքը չէր լինի։ Սա լավագույնս ցույց է տալիս 2.5 տարվա բացթողումը, երբ որևէ բան չի արվել, և հիմա հապշտապ փորձում են խնդիրներ լուծել, որովհետև վերջին զարգացումները, հայտարարությունները իրենց հուշեցին, որ խնդիր ունեն։ Բայց ես կարծում եմ՝ հապճեպ լուծումները ճիշտ չեն»,- նկատեց Գյոզալյանը։

Ամեն դեպքում փաստաբանը համակարծիք չէ, որ այս փոփոխությամբ իշխանությունը կվերցնի դատարանները, ճնշում կգործադրի դատարանների, դատավորների վրա, քանի որ, Գյոզալյանի խոսքերով, իշխանությունը եթե կարողանար դատարանները իրենով անել, հիմա արել էր արդեն։ Եվ հետո, նրա դիտարկմամբ, այս դատական իշխանությունն այն իշխանությունն է, որ առանձնանում է որևէ մեկի ձեռքում չլինելու իր սկզբունքայնությամբ. «Կյանքը ցույց է տվել, թե այս դատական համակարգը ոնց է աշխատել և աշխատում։ Դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Այդ առումով ես մտահոգություն չունեմ, որ այս փոփոխությունը կարող է գործիք դառնալ իշխանության ներսում»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում