Pfizer-ը և BioNTech-ը պայմանավորվել են իրենց կորոնավիրուսի պատվաստանյութերը մատակարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVAX պատվաստումների ծրագրի միջոցով՝ հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Համաձայնագրի մանրամասները այս պահին չեն հրապարակվել, գործարքի մասին կհայտարարվի ավելի ուշ՝ ուրբաթ՝ հունվարի 22-ին, հայտնել են աղբյուրները:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր COVAX ծրագրի խափանման սպառնալիքի մասին՝ պայմանագրերի և պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: