Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Եվրոպական քաղաքակրթությունը պարտվում է թուրքական քաղաքականությանը

Եվրոպական խորհրդարանը ընդունել է ընդհանուր պաշտպանական և անվտանգային քաղաքականության հարցերին վերաբերող զեկույց բանաձևեր, որոնցում կարևոր անդրադարձեր կան Արցախի դեմ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, մարդու իրավունքների խախտումներին, մարդասիրական խնդիրներին: Պաշտոնական Երևանն ԱԳՆ խոսնակի մակարդակով ողջունել է բանաձևերում այդ կարևոր շեշտադրումների առկայությունը:

Դրանք իրապես ողջունելի են, սակայն հարկ է նկատել, որ քաղաքական իմաստով կլինեն թերի և բացարձակապես անկշիռ, եթե Եվրոպայի խորհրդարանը չձեռնարկի իր լիազորությունից ու իրավասությունից բխող քայլերի հաջորդականություն, որոնք կփոխեն եվրոպական քաղաքականությունն արցախյան հարցում: Իսկ դա լոկ արցախյան հարց չէ, դա ռեգիոնալ աշխարհաքաղաքական նշանակության հարց է, որը վերաբերում է եվրոպական անվտանգությանը անմիջականորեն: Եվ դրա վկայությունը պետք է համարել և այն, որ Արցախի դեմ պատերազմին զուգահեռ, հենց Եվրոպայում տեղի ունեցավ ահաբեկչական ալիքի բռնկում: Եվրոպան պետք է փոխի քաղաքականությունը Կովկասի հանդեպ, Կովկասի երկրների հանդեպ, որովհետև մինչ այժմ, խոշոր հաշվով, դա եղել է արձանագրային քաղաքականություն: Իհարկե, իր հերթին մեծ հարց է, թե ինչ է Եվրոպան և որքանով է այն ունակ վարել շատ թե քիչ միատարր քաղաքականություն այն դեպքում, երբ կա եվրոպական առաջատարների շահերի էական տարբերություն:

Բայց, եթե չկա քաղաքականության փոփոխությունն ու ավելի անմիջական ներգրավումը ռեգիոնալ անցուդարձին, եթե Եվրոպային Կովկասում հետաքրքրում է բացառապես էներգակիրների տարանցումը և ոչ մի այլ բան, ապա Եվրախորհրդարանի բանաձևերը, մեծ հաշվով, վերածվում են քաղաքական բուտաֆորիայի, որի հետ հարցերը լուծելու իրեն բնորոշ մեխանիզմներին Բաքուն տիրապետում է վաղուց: Ընդ որում, ներկայումս ակնառու է Թուրքիայի «շարժը» դեպի Արևմուտք, այդ թվում՝ Եվրոպա, հարաբերության բարելավման նպատակով: Այդ նպատակի բաղադրիչներից մեկն, անշուշտ, Արցախի դեմ պատերազմը Եվրոպայում մարսելն է: Ըստ այդմ, Եվրախորհրդարանի մակարդակում բանաձևերում շեշտադրումներին զուգահեռ, կարևոր է, թե իրական քաղաքականության ռեժիմում ինչ է անելու Եվրոպան՝ թույլ տալո՞ւ է Թուրքիային մարսել Արցախը, ըստ այդմ՝ մարսել նաև Ադրբեջանին: Այստեղ է գլխավոր խնդիրն ու անկեղծության պահը եվրոպական քաղաքակրթության համար, որն առայժմ տանուլ է տալիս թուրքական քաղաքականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում