Ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիկյանը Հայաստանում է` ներկայացնելու համար իր նոր` «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը, որի նախադիտումը կազմակերպվում է Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն հրատարակությանը նվիրված միջոցառումների շրջանակում` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի քննարկում Սերժ Ավեդիկյանի և Վալերի Մանտոյի հետ: Սոլոզը Սերժ Ավեդիկյանի պապերի գյուղն է, որը գտնվում է Ստամբուլից 170 կմ հարավ: 1987-ից մինչեւ 2019 թթ հեղինակը մի քանի անգամ այցելել է պապերի գյուղ, իսկ առաջին նկարահանումները կատարվել են առանց թուրքական կողմի թույլտվության: