Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Երևան-Ստեփանակերտ. Բաքուն փորձում է գայթակղել Մոսկվային

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի ընդլայնված կազմի խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ընթացիկ հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այդպիսի ձևաչափի քննարկումները կլինեն ավելի հաճախ: 2021 թվականին սա արդեն երկրորդ այդպիսի խորհրդակցությունն է: Առաջինը տեղի էր ունեցել հունվարի 3-ին: Ընդ որում, բավականին հատկանշական էր դրա այսպես ասած քաղաքական մթնոլորտը: Բանն այն է, որ այդ նիստից օրեր առաջ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը տվել էր հարցազրույց, որը համընդհանուր գնահատմամբ ընկալվել էր իբրև Արցախի դե ֆակտո իշխանության հարցազրույց:

Դրանից հետո Երևանում Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ԱԽԽ նիստի անցկացումը դիտարկվեց իբրև այդ համատեքստում ազդակ, որ պատերազմից առաջ Արայիկ Հարությունյանի նախագահության հեռանկարին աջակցած Երևանը պատերազմից հետո չի պատրաստվում հրաժարվել Արցախում քաղաքական կոմունիկացիայից և ազդեցությունից:

Միաժամանակ, սա իհարկե լոկ ներքին քաղաքական խնդիր չէ, ներքին քաղաքական ուժերի կամ թևերի հարաբերություն կամ շահերի բախում չէ: Բանն այն է, որ պատերազմից հետևանքով հիմնավորապես քանդված հայկական անվտանգային համակարգում առաջացել են բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև մի դիլեմա, կապված Արցախ-Հայաստան կամունիկացիայի հետ, ոչ միայն տրանսպորտային-ենթակառուցվածքային, այլ նաև քաղաքական: Ռուս խաղաղապահների ներկայությունն ու գործառութային էական ազդեցությունը ստեղծում է նոր իրողություններ, այդպիսով ստեղծելով վիճակ, երբ Արցախի կառավարման հարցում դե ֆակտո առավել մեծ դերակատարում կարող են ունենալ նրանք, քան պաշտոնական Ստեփանակերտի կառավարման կառուցվածքն ու հիերարխիան:

Հետպատերազմյան այս իրավիճակը բերում է մեծ անորոշություն ու մարտահրավերներ, որից ի դեպ փորձում է օգտվել նաև Բաքուն, բարձրաձայն կոշտ և սպառնալից հռետորաբանություն կիրառելով Հայաստանից Արցախ պաշտոնական մակարդակի այցերի կապակցությամբ: Մինչդեռ, Արցախի ինքնորոշման և կարգավիճակի միջազգայնացման հարցը էապես կախված է այն հանգամանքից, թե որքանով կպահպանվի Երևան-Ստեփանակերտ կապի ինտենսիվությունը և ներդաշնակությունը: Դրա խախտումը խեղելու է արցախյան հարցը ամբողջապես, ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը, և ինչին փորձում են ու փորձելու են բերել Ռուսաստանին:

Բանն այն է, որ ներկայումս Մոսկվային գայթակղելով Արցախում ռազմական ներկայության «լեգիտիմ» իրողությամբ, զուգահեռ փորձելով նենգափոխելով և խեղել կարգավիճակի հարցի միջազգային հեռանկարը, Անկարան ու Բաքուն ակնկալում են հաջորդ փուլում արդեն անցնել Արցախում ռուսական ռազմական ներկայության ապալեգիտիմացման գործուն քայլերի: Այդ իմաստով, թեև այժմ Երևանի համար անփոխարինելի են Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունն անվտանգային տեսանկյունից, ռազմավարական տեսանկյունից Մոսկվայի համար անփոխարինելի է Երևան-Ստեփանակերտ պաշտոնական հաղորդակցության հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում