ԱՄՆ Հանրապետական կուսակցության առաջնորդ Միթչ Մաքքոնելի խոսքով, սենատորները, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացին, կարող են սկսել պատրաստվել փետրվարի կեսերին: Նա նշել է, որ նախագահության ինստիտուտը և ինքը՝ Թրամփը, արժանի են «ամբողջական և արդար գործընթացի»:
«Ես սպասվող իմպիչմենթի գործընթացի առաջին փուլերի ժամկետների վերաբերյալ առաջարկներ եմ ուղարկել (դեմոկրատների) առաջնորդին՝ Շումերին: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք այս հարցի քննարկումը»,- ասվում է Մաքքոնելի հայտարարության մեջ: