Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցից առաջ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Իա, Անդրանիկ, դու է՞լ ես հարց տալիս»:
Անդրանիկ Քոչարյանը շնորհավորեց Գագիկ Ջհանգիրյանին Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումներից մեկը դատարանի կողմից բեկանվելու կապակցությամբ: «Դա արդյունք է ձեր հետևողական գործունեության»,- ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը լուրջ անհանգստություններ է առաջացրել ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ Ջհանգիրյանի ուսանողների` դատական համակարգում աշխատողների մոտ:
Մանրամասն՝ տեսանյութում: