Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Գագիկ Ջհանգիրյանին խնդրեց անդրադառնալ ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությանը և դրան հետևած զարգացումներին, որոնք բխում էին այդ հանձնարարական-մարտակոչից` արված դատարաններին. «Ահաբեկչությունն այդպիսով վերցրին պաշտպանության տակ: Ահաբեկչական հայտարարություններ արած անձանցից որևէ մեկը չի վերցվել կալանքի տակ: Խնդրում եմ գնահատական տաք ԲԴԽ նախագահի հայտարարությանը և պետական ահաբեկչությունը հովանավորած դատավորներին»:
Ի պատասխան Ջհանգիրյանն ասաց, որ ինքը քաղաքական անձ չէ. «Բայց եթե այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցվի, և ԲԴԽ-ն քննարկի, ես իմ տեսակետը իհարկե կասեմ: Մեծ սիրով կսպասեմ այդ կարգապահական վարույթներին»:
Պատգամավորը խնդրեց որպես իրավաբան և քաղաքացի արտահայտել իր վերաբերմունքը Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը:
«Հիմա դուք ինչ եք ուզում՝ ես էստե՞ղ պատասխանեմ, թե՞ գնամ էնտեղ հնարավոր պարագայում մասնակցեմ: Այ որ ասեք` ինչ եք ուզում, կասեմ»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: