Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
«Տեղեկություններ կան, որ ձեր ընտրվելու պարագայում ԲԴԽ առաջին նիստում մտադիր են ձեր լեգիտիմության հարցը վիճարկել և արժանացնել Գագիկ Հարությունյանի ճակատագրին: Ունե՞ն նրանք այդպիսի հնարավորություն: Խնդրում եմ նաև սպառիչ պատասխանել. ձեր ունեցվածքը, ձեր դղյակը, ձեր բիզնեսները ի՞նչ ճանապարհով եք ձեռք բերել»,- թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատասխանից հետո Թագուհի Թովմասյանը նկատեց. «Պարոն Ջհանգիրյան, ինչպես միշտ ինքնատիպ եք»:
Մանրամասն՝ տեսանյութում: