Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:
«Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել ԱԺ բոլոր 3 խմբակցություններին, որոնց հետ նախնական քննարկումները եղել են շատ արդյունավետ»,- հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Ջհանգիրյանը:
Նրա խոսքով` ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է. «Այդ անկախությունը երաշխավորող մարմինը նախ ինքը պետք է լինի անկախ»:
«2007թ. ընդունված Դատական օրենսգիրքը հաստատել է դատարանների նախարարություն` դատարանների բուրգ, վերից վար խիստ ենթակայությամբ, և այդ բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը կարողանում է դատարաններին ու դատավորներին պարտադրել ցանկալի որոշում: Այդ օրենսգիրքը հստակ գործեց 2008թ., երբ մի շարք անմեղ մարդիկ մոգոնած մեղադրանքներով տարիներով ազատազրկման դատապարտվեցին: Այդ բուրգը մինչև օրս գործում է»:
Նա անհրաժեշտ համարեց դատական համակարգի զտումը. «Եթե մենք կարողանանք ստեղծել քիչ թե շատ ինքնուրույն դատարան, ապա կկարողանանք բարձրացնել մինչդատական վարույթ իրականացնող մարմնի որակը»:
Մանրամասն՝ տեսանյութում: