ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ վերբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ «չափազանց ագրեսիվության» պատճառով, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան վարչակազմի իր աղբյուրներին:
Ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է պատժել Ռուսաստանին վերջին ամիսներին և տարիներին այդ երկրի «անխոհեմ և ագրեսիվ գործողությունների» համար:
Մոտ ապագայում Բայդենը ազգային հետախուզության ղեկավար Էվրիլ Հեյնսին հանձնարարելու է զեկույց պատրաստել Ռուսաստանի հետ կապված սպառնալիքների վերաբերյալ: Դրանից հետո, ստացված տվյալների հիման վրա, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի:
Նշվում է նաև, որ ամերիկյան պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նոր նախագահն իր կառավարումը սկսում է Ռուսաստանի հանդեպ թշնամական քայլերով: