Մոլդովայի Սահմանադրական դատարանի ղեկավար Դոմնիկա Մանոլեն այսօր ընթերցել է ատյանի որոշումը, որում ասվում է ռուսաց լեզվին ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ տալու մասին երկրի խորհրդարանի կողմից անցած տարի ընդունված բանաձևի անօրինականության մասին:
«Որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին»,- ասել է Մանոլեն:
Ընդդիմությունը, որն օրենքը բողոքարկել է Սահմանադրական դատարանում, հայտարարել է, որ այս նորմը խտրական վերաբերմունք է մոլդովացիների, ինչպես նաև Մոլդովայի մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք չեն տիրապետում ռուսերենին: