Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում

Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին:  Բանաձևով Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը,

խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և այդ կապակցությամբ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:

Եվրախորհրդարանը բանձևով նաև ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը:

Բացի այդ, բանաձևով կոչ է արվել պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը: Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ:

«Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CSDP) բանաձևում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առանձին պարբերության մեջ նշվում է. «Եվրոպական խորհրդարանը ողջունում է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը»։ Այնուհետև մտահոգությամբ ընդգծվել է հակամարտությանը երրորդ երկրների ռազմական ներգրավվածությունը, հատկապես Թուրքիայի միջամտությունն ու ապակայունացնող դերակատարումը, կոչ է արվել իրականացնել միջազգային ուսումնասիրություն օտարերկրյա զինյալների ներկայության, կասետային զինատեսակների և ֆոսֆորային ռումբերի օգտագործման հարցերի առնչությամբ։

Եվրամիությանը և միջազգային կառույցներին կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը, պնդվել է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է թույլ տալ մարդասիրական աջակցության մատակարարումը տուժածներին, առանց ձգձգումների իրականացնել գերիների և տուժածների փոխանակումը և պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը:

«Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում կոչ է արվում ԵՄ հարևանության նկատմամբ ստանձնել ռազմավարական պատասխանատվություն և կատարել ժամանակային առումով ավելի պատեհ, ավելի ակտիվ ու արդյունավետ դերակատարում՝ շարունակվող լարված իրավիճակներում ու հակամարտություններում միջնորդության ու դրանց խաղաղ կարգավորման, հետագա համակարտությունների կանխման նպատակով: Ի թիվս այլ ձևաչափերի, վերահաստատվել է ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ընդգծվել է, որ ԱլԳ և ԵՄ հարևան այլ երկրների հետ համագործակցությունը պետք է առաջնահերթ լինի ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության համար՝ պայմանավորված այդ երկրների զարգացման և ժողովրդավարացման գործում ԵՄ կենսական շահով: Եվրոպական հանձնաժողովին և Արտաքին գործողության եվրոպական գործակալությանը կոչ է արվել, ի թիվս այլ ուղղություննների, ամրապնդել մարդկանց միջև շփումները, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով, երբ բոլոր պահանջները կատարված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում