Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Մոսկվան, հայկական ընդդիմությունն ու իշխանությունը՝ իրենց ծուղակներում

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Հայաստանի ընդդիմությունը դժգոհ է Ռուսաստանից և Հայաստանում ՌԴ դեսպանից: Դժգոհության պատճառը, խոշոր հաշվով, այն է, որ Մոսկվան չի աջակցում Հայաստանում իշխանափոխության ընդդիմության ջանքին և ծրագրերի իրականացմանը: Ըստ ամենայնի, հայաստանյան թե՛ փորձագիտական, թե՛ նաև քաղաքական որոշակի շրջանակներում հեղափոխությունից հետո եղել է անկեղծ համոզում, որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանի միջոցով կիրագործի Լավրովյան պլանները, իսկ դրանից հետո իշխանության կբերի Ռոբերտ Քոչարյանին: Մինչդեռ, ներկայումս կա բոլորովին այլ պատկեր: Բանն այն է, որ թե՛ Լավրովյան պլանն իրագործված չէ, թե՛ Նիկոլ Փաշինյանը հեռացված չէ: Շատերը կարծում են, որ իրագործված է Լավրովյան պլանը: Սակայն այդ դեպքում առաջանում է հարց՝ իսկ այդ պլանով նախատեսվա՞ծ էր, որ Հադրութը անցնում է Ադրբեջանին, Քարվաճառն ու Լաչինը հանձնվում են միանգամից, իսկ ռուս խաղաղապահները կանգնում են ընդամենը Ստեփանակերտում և Լաչինում: Որևէ մեկին ծանո՞թ է այդպիսի Լավրովյան պլան: Այո, Մոսկվան Կովկասում դեռևս այն աստիճան անզորացած կամ զրոյացված չէ, որ չկարողանար իր համար կորզել որոշակի շահեր: Բայց արցախյան հարցում աշխարհաքաղաքական գլխավոր կռվանն Իրանի հետ սահմանն էր, որը անուղղակիորեն՝ հայկական ուժերի միջոցով տնօրինող Ռուսաստանը կորցրել է:

Ասել կուզի, ռեգիոնը դասավորվել է ոչ թե Լավրովյան, այլ առնվազն էրդողանյան պլանով: Անկասկած է, որ դա լինելու է ժամանակավոր պլան, ռեգիոնին դեռ սպասում են վերափոխումներ, հուսանք՝ ոչ ավերիչ պատերազմներով: Սակայն, անկասկած է, որ Կովկասը դուրս է եկել ռուսական պլաններից և այդ պլանների ներքո մնացել է միայն Հայաստանը: Այդ հանգամանքը Ռուսաստանի համար Հայաստանում իշխանափոխություն նախաձեռնելը կամ խթանելը դարձնում է աննպատակահարմար: Բանն այն է, որ Մոսկվան իր համար կանխատեսվող անցանկալի պատերազմից ապահովագրվելու նպատակով այն աստիճան է հակառուսական կամ արևմտամետ ներկայացրել Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը, որ այդ իշխանության որևէ փոփոխություն անխուսափելիորեն դիտարկվելու է ՌԴ «հեղինակային իրավունքի» շրջանակում: Ըստ այդմ, հետագայում այդպիսի իշխանությամբ Հայաստանի առաջ Մոսկվան լինելու է չափազանց կարծր պատասխանատվության տակ, որևէ քայլ կամ որոշում ասոցացվելու է Ռուսաստանի հետ, և այլևս հնարավոր չի լինելու ազատվել պատասխանատվությունից՝ քարոզչության մակարդակում գեներացնելով «սորոսականության», այսպես կոչված, թեզը: Իսկ քանի որ ռեգիոնը դուրս է ռուսական պլանների գերակայությունից, Մոսկվան չի համարձակվի ստանձնել ուղիղ պատասխանատվություն Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումների համար, քանի որ ՌԴ-ին կարող է անհրաժեշտ լինել Հայաստանից կորզել այնպիսի որոշումներ, որոնք Հայաստանում չլինեն պոպուլյար: Մյուս կողմից, ծուղակում է նաև Փաշինյանը, քանի որ նա էլ զրկված է այդ մարտահրավերի դեմ մանևրի էական հնարավորությունից: Այդ պարագայում, Հայաստանում նոր որակի և բովանդակության քաղաքական ուժի ձևավորումը օրեցօր դառնում է ազգային անվտանգության և ինքնիշխանության հրամայական:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում